211652_close_icon
views-count7927 դիտում article-date 18:20 18-06-2021

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է ՀՔԾ

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի կողմից աշխատակիցներին առերևույթ սպառնալու վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է ՀՔԾ։

ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ ՀՔԾ-ին հանձնարարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստել դեպքի վերաբերյալ։

Նշենք, որ այսօր փաստերի ստուգման հարթակը հրապարակել է ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։

Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա նա կիմանա այդ մասին։

Նմանատիպ նյութեր