Էլվիս Փրեսլիի երաժշտական առաջին ձայնագրությունն աճուրդի կհանվի
Ամերիկացի երգիչ, միլիոնավոր մարդկանց երաժշտական կուռք, ռոք-ն-ռոլի արքա Էլվիս Փրեսլիի առաջին երաժշտական ձայնագրությունն աճուրդի է հանվելու, հաղորդում է BBC News-ը:
Աճուրդը տեղի կունենա 2015 թվականի հունվարի 8-ին՝ երգչի ծննդյան օրը՝ Գրեյսլանդում, որտեղ ապրել է Փրեսլին: Բացի ձայնապնակից, աճուրդի կհանվի նրան պատկանող 68 իր:
Ձայնագրությունն արվել է 1953-ի հունիսին, երբ 18-ամյա Փրեսլին եկավ Թեննեսի նահանգի Մեմֆիս քաղաքի Sun Studios երգի ձայնագրման ստուդիա: Վճարելով 4 դոլար՝ նա ձայնագրեց 2 երգ՝ My Happiness և That's When Your Heartaches Begin: Ձայնապնակը նախատեսել էր նվիրել մորը, սակայն թողել է իր ընկերոջ տանը, որտեղ գնացել էր լսելու իր երգերը: