211652_close_icon
views-count31088 դիտում article-date 17:00 18-06-2021

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Կաշեգործների փողոցում բնակիչների թափած աղբի պատճառով տները լցվում են առնետներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տևական ժամանակ է, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Կաշեգործների փողոցով անցնող ջրատարի մի հատված իսկական պատուհաս է դարձել բնակիչների համար։

Այսօր՝ հունիսի 18-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Լավին՝ լավ, վատին՝ վատ։ Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը մի քանի անգամ հետևողականորեն այս ջրատարը մաքրել է տվել։ Բայց, ցավոք, որոշ վայ բնակիչներ ասես առաջնորդվեն խոզի հոգեբանությամբ. էն որ ասում են՝ խոզին լողացնես, պառկացնես խալու վրա, իրեն կգլորի, կգցի ցեխի մեջ։ Հիմա տոչնի էս մեր որոշ բնակիչներն են։ Թաղապետարանը մաքրում ա, իրենք նորից իրենց ձեռքի աղբը գցում են ջրատարի մեջ, ինչն էլ առաջացնում է հակասանիտարական վիճակ։ Մեր խնդրանքն է, որպեսզի թաղապետարանը քաղաքապետարանի հետ, վերջապես, Կաշեգործների 514 տան դիմաց տեղադրված երկաթե խողովակները փոխարինեն ավելի մեծ տրամաչափի խողովակով, ինչը հնարավորություն կտա, որպեսզի կանալով ջուրն առանց խոչընդոտի հոսի, ու հետո մենք մեր ուժերով արդեն հսկողություն ենք իրականացնելու, որպեսզի հայտնաբերենք այս փնթի բնակիչներին ու հասկացնենք, որ թաղապետն ու թաղապետարանը պարտավոր չեն անընդհատ իրենց թափած աղբը մաքրեն»։

Այսօր՝ հունիսի 18-ին, նշված վայր ժամանեց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, ով բնակիչներին խոստացավ, որ երկուշաբթի օրը դարձյալ կկատարվեն մաքրման աշխատանքներ, մի քանի հատվածներում էլ, որտեղ առնետներ են վխտում, կտեղադրեն հատուկ նյութեր, որպեսզի առնետնեը վերանան, իսկ հետո պետք է մտածվի նոր ջրահեռացման խողովակի կառուցման ուղղությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր