211652_close_icon
views-count23387 դիտում article-date 21:58 17-04-2017

Մինչև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը չխառնվեց՝ մայրաքաղաքի սրտում առնետներով ու գարշահոտությամբ ստեղծված աղբի բուրգը չվերացվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 15-ին մայրաքաղաքում հայտարարված ծառատունկի շրջանակում Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի հանձնարարությամբ վարչական շրջանում կատարվեցին ոչ միայն ծառատունկեր, ալյ նաև սանիտարական աշխատանքներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի սրտում՝ Թեքեյան մշակութային կենտրոնի հարևանությամբ, չգործող սրճարաններից մեկի տարածքում տևական ժամանակ է՝ տիրում էր հակասանիտարական վիճակ: Ինչ-որ մուրացիկ կնոջ կողմից սրճարանի մի հատված վերածվել էր աղբի բուրգի, որտեղ վխտում էին առնետներ, իսկ հոտը խեղդամահ էր անում մշակութային կենտրոն այցելողներին: Ծառատունկի շրջանակում Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ «աղբի բուրգը ապամոնտաժվեց» և մի ամբողջ КамАЗ աղբ հեռացվեց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ միայն Կենտրոն վարչական շրջանում ծառատունկին զուգահեռ կատարած սանիտարական մաքրման գործողությունների շնորհիվ վարչական շրջանի բակային տարածքներից հեռացվել է 4 տասնյակից ավելի կենցաղային ու շինարարական աղբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր