211652_close_icon
views-count1707 դիտում article-date 13:23 17-06-2021

Բժշկական հաստատությունները պետք է ներկայացնեն իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց ցուցակները, որպեսզի այդ անձիք հնարավորություն ունենան ընտրելու. Անահիտ Ավանեսյան

Tert.am-ը գրում է. Հստակ կերպով մեր կողմից ներկայացվել է նման հերյուրանքների պատասխանը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, որ մի քանի բժիշկներ ահազանգել են, որ մարզպետարաններից բժշկական կառույցների ղեկավարներին հրահանգ է եղել բուժանձնակազմին պարտադրել, որ ներկայանան այսօրվա հավաքին և ստացիոնար բուժում ստացող պացիենտների անձնագրերի տվյալները ներկայացնեն:

 «Բոլոր բժշկական հաստատությունները՝ անկախ իրենց սեփականության ձևից, պետք է ներկայացնեն իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց ցուցակները, որպեսզի այդ անձիք հնարավորություն ունենան ընտրելու»,-պարզաբանեց նա:

Անահիտ Ավանեսյանը կոչ արեց բոլոր ահազանգերով դիմել իրավապահ մարմիններին: Նա չբացառեց, որ այսօր բժշկական կենտրոններից աշխատողներ հանրահավաքին ներկա կգտնվեն, սակայն բացառեց, որ նման հորդոր եղել է:

Հիշենցնենք, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համապետական հանրահավաք է հրավիրել:

Նմանատիպ նյութեր