211652_close_icon
views-count143597 դիտում article-date 11:26 12-10-2018

Ողբերգական դեպք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում. ստացիոնար բուժման մեջ գտնվող 34-ամյա հիվանդի հարազատները պնդում են, որ նա մահացել է բժիշկների սխալ բուժման հետևանքով

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 130 հոդվածի 1-ին մասի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 27-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է ահազանգել Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի բնակիչ՝ 59-ամյա Մարիա Հովհաննիսյանը, ով հայտնել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժվող իր որդին՝ նույն վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Սուրեն Դավթյանը, մի քանի օր է, բժիշկների անփույթ աշխատանքի պատճառով կոմայի մեջ է։ Մ. Հովհաննիսյանը հայտնել է նաև, որ բժիշկներն իրենց մեղքերը կոծկելու նպատակով որդու երակին արյունը մաքրող սարք են միացրել։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խմբին, հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին հիվանդի հարազատները հայտնել են, որ Ս. Դավթյանը սեպտեմբերի 22-ին ողնաշարի սուր ցավերով տեղափոխվել է նշված բժշկական կենտրոն և ընդունվել ստացիոնար բուժման, սակայն վերակենդանացման բաժանմունքի բժիշկների սխալ բուժման հետևանքով սեպտեմբերի 25-ից Ս. Դավթյանը գտնվում է կոմայի մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ, հոկտեմբերի 11-ին, ժամը 21։50-ի սահմաններում Ս. Դավթյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Հարազատները ոստիկաններին հայտնել են նաև, որ նա մահացել է բժիշկների մեղքով։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր