211652_close_icon
views-count75808 դիտում article-date 19:10 15-06-2021

Արարատի մարզում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց մարտաֆիլմ հիշեցնող սպանության դեպքի փաստով պարզվել է ոմն Ռուբոյի ինքնությունը. նա ինքնակամ ներկայացել է ոստիկանություն ու քննիչի որոշմամբ ձերբակալվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   երեկ՝ հունիսի 14-ին,  ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Արարատի մարզային վրաչության, ոստիկանության Արարատի և Արտաշատի բաժինների ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչների հետ, ձեռնարկված օպերատիվ–հետախուզական և քննչական համատեղ գործղությունների շնորհիվ պարզել են հունիսի 13-ին  Արարատի մարզի Գոռավան գյուղի գերեզմանատանը՝  «օրենքով գող» Մարսոյի  գերեզմանի դիմաց տեղի ունեցած  սպանության գործի շրջանակում ոմն Ռուբոյի ինքնությունը:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  պարզվել է, որ նա Արարատի մարզի բնակիչ,  33-ամյա Ռուբեն Ա.-ն է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նրա գտնվելու վայրը, ապա ձեռնարկված բացատրական աշխատանքների արդյունքում Ռուբեն Ա.-ն երեկ ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ  նրան տեղափոխել են  Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Ռուբեն Ա.-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

 Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական  և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության  գործիք հրացանը հայտնաբերելու  ուղղությամբ:

 Ըստ նախնական տեղեկությունների՝՝ Ա. Հովհաննիսյանը սպանվել է Ռուբեն Ա.-ի կրակոցից և զենքը հայտնաբերվելուց հետո քննիչի որոշմամբ նշանակված դատաձգաբանական փորձաքննությամբ կպարզվի՝ ճիշտ են այդ տեղեկությունները, թե ոչ:

 Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 13-ին Արարատի մարզի Գոռավան գյուղի վարչական շրջանում գտնվող գերեզմաններում մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների ու «ռազբորկայի» վերաբերյալ նոր մանրամասներ էին պարզել ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության օպերատիվ քննչական խմբերը։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, պարզվել էր, որ նույն օրը, ժամը 18։55-ի սահմաններում Գոռավան գյուղի գերեզմանատան մոտ «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց վիճաբանություն էր տեղի ունեցել մի կողմից Գոռաբան գյուղի բնակիչներ՝ 29-ամյա Գոռ Պետրոսյանի, 30-ամյա Գևորգ Պետրոսյանի (Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս հարազատ եղբայրներ են), Վեդի քաղաքի բնակիչ՝ 30-ամյա  Կարեն Սաֆարյանի, ոմն Ռուբոյի, ում տվյալները ոստիկաններն ու քննիչները պարզում են, իսկ մյուս կողմից՝ Արարատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Արմեն Հովհաննիսյանի, Արարատ քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Սերժիկ Ոսկանյանի, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ՝ 29-ամյա Մեսրոպ Այվազյանի, Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Հովհաննես Բադալյանի միջև։

Վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, որի ժամանակ էլ փոխադարձ կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով Ա. Հովհաննիսյանը հրազենային մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Վեդու բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել էր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Գևորգ և Գոռ Պետրոսյաններին, Կ. Սաֆարյանին, Ս. Ոսկանյանին, Մ. Այվազյանին, Հ. Բադդալյանին, ոմն Ռուբոյի անձը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու, ինչպես նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հունիսի 14-ին, գիշերը ժամը 00։20-ի սահմաններում «ձախ ձեռքի զույգ ստորին վերջույթների, կրծքավանդակի, գլխի հրազենային վնասվածքներ» ախտորոշմամբ Վեդու բժշկական կենտրոն էր տեղափոխվել Ս. Ոսկանյանը։ 

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության պետ Ա. Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, քննիչ Ստեփանյանի որոշմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում էր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ միջադեպի մասնակից կասկածյալներից Գ. և Գ. Պետրոսյանները 2009 թվականին սպանված «օրենքով գող» Մարզպետունի Պետրոսյանի՝ Մարսոյի ազգականներն են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր