67815 դիտում
10:50 15-06-2021
Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. 29-ամյա երիտասարդը տեղում մահացել է, դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ ու արնանման հետքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 14-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Այսօր՝ ժամը 01։20-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղայի դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խմբերն ու Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Արմավիրի մարզի Վանանդ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Արթուր Պապոյանն է։
Պարզվել է նաև, որ հունիսի 14-ին, ժամը 21։30-ի սահմաններում Վանանդ գյուղի վերջնամասում գտնվող, չգործող «գարաժների» մոտ Վանանդ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Զաքարիա Գալոյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Երվանդաշատ գյուղի բնակիչներ՝ 33-ամյա Սերյոժա Բադասարյանի, 33-ամյա Մանվել Ասատրյանի և դեռևս չպարզված անձանց հետ։
Վիճաբանության ընթացքում Զ. Գալոյանը իր անվամբ հաշվառված մեկփողանի ողորկափող որսորդական հրացանով կրակոցներ է արձակել, ինչի արդյունքում էլ 1 կրակոց դիպել է Ա. Պապոյանին, ինչի հետևանքով վերջինս մահացել է։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 12 մմ տրամաչափի 4 կրակված պարկուճներ։ Հայտնաբերվել է նաև կասկածյալ Զ. Գալոյանը, ինչպես նաև հանցագործության գործիք հրացանը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ վիճաբանության բոլոր մասնակիցների ամբողջական տվյալները պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում Զ. Գալոյանը ձերբակալվել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+