211652_close_icon
views-count1016 դիտում article-date 15:08 12-06-2021

Կան քաղաքական ուժեր, որոնք հստակ շրջում են և մարդկանց հետ անհատական զրույցներում փոխանցում են 3 սուտ մեր կուսակցության մասին. Անի Սամսոնյան. Tert.am

«Լուսավոր Հայաստանի» համերաշխության և միասնության օրակարգը արդեն հասանելի է դարձել բոլորին: Այս մասին այսօր Երևանում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց կուսակցության անդամ Անի Սամսոնյանը և ներկայացրեց, թե ինչ ապատեղեկատվությունների մասին է խոսքը, հայտնում է Tert.am-ը։

«Առաջին, որ մենք չենք հաղթահարելու նշված շեմը և պետք չէ մեզ ձայն տալ, ձայն չտան, որովհետև «Լուսավոր Հայաստանը» օգնելու է և աջակցելու է գործող իշխանության վերարտադրմանը, այն շրջանակներում, որտեղ դեմ են Ռոբերտ Քոչարյանին ասում են, որ մեր կուսակցությունը նպաստելու է նախկինների վերադարձին»,-ասաց Անի Սամսոնյանը:

Նա նաև նշեց, որ նրանք կանխատեսում են ընտրությունների 2-րդ փուլ:

«Ես կարծում եմ, որ լինելու է 2-րդ փուլ և ցնցումներ են լինելու, չնայած քաղաքացիները չգիտեն, որ հնարավոր է այդ տարբերակը և 28 օր շարունակ երկիրը պետք է գտնվի ընտրական գործընթացի մեջ»,- նշեց նա:

Նմանատիպ նյութեր