211652_close_icon
views-count5097 դիտում article-date 23:16 13-06-2020

Անի Սամսոնյան. Իշխանությունը ունակ չէ լուծել այս ճգնաժամային իրավիճակը. Tert.am

Սա կանխատեսելի էր, որովհետև հենց սկզբից կառավարությունը սխալ քայլեր է ձեռնարկել, ուշացել է, թերացել է իր աշխատանքում, դրա համար մենք օր օրի ունենում ենք ավելի շատ վարակվածներ: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/06/13/Ani-samsonyan/3316427]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Սամսոնյանի խոսքով՝ իշխանությունը կանխատեսել էր և երեկ էլ վարչապետն ասաց, որ սա ճգնաժամ է, հետևաբար թվերն այդպիսին են: «Բացի այդ, Արտակարգ դրության երկարացումը խոսում է նրա մասին, որ նախորդ արտակարգ դրության 30-օրյա ժամկետները իշխանությունն արդյունավետ չի օգտագործել: Նաև արտակարգ դրությունը թույլ է տալիս սահմանափակել մարդու մի շարք իրավուքններ, որը անհրաժեշտ է իշխանությանն այս պահին համավարակի դեմ պայքարում: Թե որքան են այդ սահամանափակումներն արդարացված և հասնում իրենց նպատակին, դա քննարկման այլ առարկա է»,- ասաց նա: Նա ընդգծեց, որ, եթե այս Արտակարգ դրության ընթացքում էլ իշխանությունը չկարողացավ հաղթահարել համավարակը, ապա դա խոսում է այն մասին, որ իշխանությունն ունակ, կարող չէ լուծել այս ճգնաժամային իրավիճակը, ինչն էլ իշխանության հետագա կառավարումը դարձնում է քննարկման լուրջ առարկա: «Իշխանությունը չի կարողանում երկրի կառավարման ղեկը պտտել, չի օգտագործում իր ողջ գործիքակազմը, չի բաշխում ռեսուրսները ճիշտ, որ կարողանան հաղթահարել համավարակը»,- շեշտեց պատգամավորը: Դիտարկմանը՝ մի կողմից ընդդիմությունը նշում է, թե իշխանությունն ունակ չէ համավարակը հաղթահարել, մյուս կողմից էլ իշխանությունը հակադարձում է՝ մեղադրելով ընդդիմությանը պատերազմական իրավիճակում կառավարությանը թիկունքից խփելու մեջ, Սամսոնյանն արձագանքեց. «Որ իշխանությունը ցույց չտա, թե որքան անկարող է, որ ինքն է տապալալ համավարակի դեմ պայքարը և չի կարողանում լուծել այս ճգնաժամը,պետք է փնտրի այլ մեղավորներ, սա այս իշխանությանը հատուկ գործելաոճն է: Այդ մեղավորները, բնականաբար, ընդդիմությունն է, որն ասում է՝ դուք այս ինչ բանը սխալ եք անում, այսպես պետք է անել, ընդդիմությունն է, որ առաջարկներ է ներկայացնում, լուծումներ է տալիս իշխանությանը: Այս իշխանության համար մեղավորը ժողովուրդն է, որ հասել ենք այս իրավիճակին, որտեղ ժողովուդրը չի պահպանում հակահամաճարակային կանոնները: Այսինքն՝ բոլորը մեղավոր են իշխանության համար, բացի իրենցից»,- ասաց նա: Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2020/06/13/Ani-samsonyan/3316427]Tert.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր