ՈւԵՖԱ-ն Ռուսաստանին և Ադրբեջանին կարող է զրկել Եվրո-2020-ի խաղերն անցկացնելու իրավունքի. The Sun
Սանկտ-Պետերբուրգը կարող է զրկվել 2020 թվականի Եվրոպայի առաջնության հանդիպումներն անցկացնելու իրավունքից, որի պատճառը կորոնավիրուսով պայմանավորված բարդ իրավիճակն է, [url=https://www.thesun.co.uk/sport/football/12941543/euro-2020-format-change-host-cities-axed/]հայտնում է[/url] բրիտանական The Sun պարբերականը:
Աղբյուրի տվյալներով, ՈւԵՖԱ-ն մտադիր է կրճատել այն 12 քաղաքներից բաղկացած ցուցակը, որոնք 2021 թվականին պետք է մայրցամաքի առաջնության հանդիպումներ ընդունեին:
Հիշեցնենք, որ համավարակի պատճառով մրցաշարը տեղափոխել էին 2021 թվականի ամառ: Պետերբուրգը պետք է ընդուներ խմբային փուլի երեք և քառորդ եզրափակիչ փուլի մեկ խաղ: Ընդունող քաղաքների թվում են նաև Լոնդոնը, Մյունխենը, Հռոմը, Բուխարեստը, Կոպենհագենը, Ամստերդամը, Բաքուն, Բիլբաոն, Գլազգոն, Բուդապեշտը և Դուբլինը
Հաղորդվում է, որ կրճատման ենթակա քաղաքների թվում առաջինը նշվել են Սանկտ-Պետերբուրգը և պատերազմի մեջ գտնվող Բաքուն: