211652_close_icon
views-count2873 դիտում article-date 23:07 11-06-2021

Ադրբեջանը «Матч ТВ»-ի ևս մեկ մեկնաբանի թույլ չի տվել Բաքու մտնել՝ Արցախում լինելու պատճառով

«Матч ТВ»-ի մարզական մեկնաբան Միխայիլ Մոսակովսկին հայտնել է, որ իրեն թույլ չեն տվել Բաքու մտնել՝ Եվրո-2020-ի հանդիպումներում աշխատելու համար:
 
«Չթողեցին Ադրբեջան: Վաղը պետք է մեկնաբանեի Շվեյցարիա – Ուելս հանդիպումը: Սահմանին իմ անձնագրում տեսան հայկական կնիք: Խնդրեցին սպասել:
 
Հետո տարան դեպի Մոսկվա մեկնող չվերթի մոտ: Ոչ մի հարցի չէին պատասխանում: Հավատարմագրման փաստաթուղթն ու ադրբեջանական ֆուտբոլային ֆեդերացիայի թույլտվությունը նույնիսկ չնայեցին էլ: Նույն ինքնաթիռով էլ ետ եկա:
 
Միանգամից պատասխանեմ գլխավոր հարցին. Ղարաբաղում եղել եմ, այո: Շատ տարիներ առաջ՝ ֆուտբոլային մրցաշարին: Եթե պատճառը դա է, այլ ոչ թե նախորդ տարվա հայկական կնիքը, ապա ադրբեջանցի սահմանապահներին հարցեր չկան:
 
Փոխարենը հարցեր կան կազմկոմիտեին: Հավատարմագրման բոլոր հայտերը ուժային կառույցները ստուգում են: Եթե ինչ-որ մեկը սև ցուցակում է հայտնվե, ինչի՞ այդ մասին տեղյակ չեն պահում:
 
Բաքուն հաստատել էր իմ հավատարմագրումը, ես վաղվա խաղի ցուցակում կայի, իմ ձեռքում է ադրբեջանական ֆուտբոլային ֆեդերացիայի հրավերը:
 
Մի խոսքով, իմ Եվրոն այսպես մեկնարկեց», գրել է Մոսակովսկին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքուն արգելափակել էր «Матч ТВ»-ի մեկ այլ մարզական մեկնաբանի՝ Նոբել Առուստամյանի հավատարմագրումը և նույնպես նույն պատճառաբանությամբ, որ նա եղել է Արցախում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր