211652_close_icon
views-count3941 դիտում article-date 15:09 10-06-2021

Հող տալու մասին չե՞ն խոսել. Տեր-Պետրոսյանը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից. armeniasputnik.am

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հերքեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե դեռ 2018-ի ամռանը,  հանդիպման ժամանակ Տեր-Պետրոսյանն ասել է` հողերը պետք է տաս, այլ տարբերակ չկա։ Առաջին նախագահն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսեց այդ մասին` հավելելով, որ Փաշինյանը պետք է իրենց խոսակցության ձայնագրությունը հրապարակի, հայտնում է armeniasputnik.am-ը։


«Իր տանն եմ եղել, հաստատ ձայնագրել է նա, թող ցույց տա։ Ինձ միշտ մտահոգել է ԼՂ հարցը, և իրականում գնացել էի մեկ բան ասելու. Փաշինյանին ասել եմ՝ քո առաջին գործը պետք է լինի ֆիքսել այն ժառանգությունը, որ ստացել ես Սերժ Սարգսյանից։ Փաշինյանը հարցրեց, թե ինչ ձևով դա պետք է ֆիքսել, ես էլ ասել եմ, որ հիմա նամակ կթելադրի, որը պետք է ուղղել ԱԳ նախարարին»,–պատմեց  Տեր-Պետրոսյանը։

Նրա խոսքով` նախկին արտգործնախարար  Զոհրաբ Մնացականյանին ուղղված նամակում պետք է գրված լիներ, թե պահանջում է 2 օրվա ընթացքում իրեն ներկայացնել Ղարաբաղի կարգավորման իրավիճակն ապրիլի 23-ի դրությամբ (խմբ. Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը)։ Տեր-Պետրոսյանը նշում է` նույն քայլն էլ ինքն է արել։ Նա վստահեցրեց` Փաշինյանի հետ միայն այդ մասին են խոսել` ուրիշ խոսակցություն չի եղել։

Նմանատիպ նյութեր