211652_close_icon
views-count982 դիտում article-date 11:18 11-06-2020

Վարչապետը շնորհակալություն հայտնեց ԿԲ նախագահին և առաջարկեց նրան ճանապարհել ծափերով. armeniasputnik.am

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն այսօր կառավարության նիստին մասնակցում է վերջին անգամ: Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գործունեության համար շնորհակալություն հայտնելով պաշտոնից հեռացող Արթուր Ջավադյանին, հայտնում է [url=https://armeniasputnik.am/armenia/20200611/23343539/---------.html?utm_source=push&utm_medium=browser_notification&utm_campaign=sputnik_am&fbclid=IwAR04edmiYqph9PwgjKCtgSvBuknfCkT6EzVth9IL8GbS1EewsO02wqS1bsw]armeniasputnik.am[/url]-ը։ «Պարոն Ջավադյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր գործունեության համար: Դրանք բավականին բուռն տարիներ են եղել, և այդ ընթացքում ՀՀ ԿԲ-ը իրեն դրսևորել է որպես գործունակ կառույց՝ ՀՀ ֆինանսական համակարգի և գների կայունությունը պահպանելու հարցում»,- ասաց Փաշինյանը: Նա նաև նշեց, որ Ջավադյանը կշարունակի աշխատել հօգուտ ՀՀ-ի, բայց այդ մասին կհայտարարվի ավելի ուշ: Իսկ առայժմ վարչապետն առաջարկեց ԿԲ նախագահին իր պաշտոնից ճանապարհել ծափերով, ինչն էլ արեցին կառավարության անդամները: Հիշեցնենք, որ ԿԲ ներկայիս նախագահ Արթուր Ջավադյանը պաշտոնավարում է 2008 թվականից։ Նա 2 անգամ ԱԺ-ի կողմից ընտրվել է այդ պաշտոնում։ Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսին։

Նմանատիպ նյութեր