17997 դիտում
23:01 09-06-2021
Խոշոր չափի գողություն Երևանի կենտրոնում. «Սեյսմաանվտանգություն» ՍՊԸ-ից հափշտակել են մոտ 20 մլն դրամ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 8-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացել, որ անհայտ անձը կամ անձինք հունիսի 7-ի ժամը 20:50-ից մինչև հունիսի 8-ի ժամը 10:20-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Բուզանդի փողոցում գործող «Սեյսմաանվտանգություն» ՍՊԸ-ի գրասենյակի դուռը, այնուհետև մտել ներս, կոտրել երկաթյա չհրկիզվող պահարանի փականը և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք չհրկիզվող պահարանից գողացել են մոտ 20 մլն դրամ:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Կատարված գողության մասին ոստիկանությունում արդեն հաղորդում է ներայացրել ՍՊԸ-ի տնօրեն Վաչագան Գևորգյանը:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնասբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տարածքում տեղադրված են տեսախցիկներ, ինչը գուցե հնարավորություն տա իրավապահներին հանցագործությունը բացահայտել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
113770 դիտում
20:44 14-10-2019
Խոշոր չափի գողություն՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ