211652_close_icon
views-count27017 դիտում article-date 17:30 09-06-2021

Փորձել են Արտակ Թադևոսյանին ազատել, իսկ այնուհետև ողջ հրամկազմին, այդ թվում՝ Գեորգի Խաչատուրովին. Սոֆյա Հովսեփյան

Հարգելի՛ հայրենակիցներ, ստիպված եմ այս կարևոր հարցին անդրադառնալ, քանի որ լռությունս կարող է անդառնալի հետևանք թողնել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Օրեր առաջ տեղեկացա, որ Տավուշի մարզի հրամանատարներից մեկին՝ անփոխարինելի Արտակ Թադևոսյանին, նախարարը ուզում է աշխատանքից ազատել և ոչ թե տեղափոխել, այլ ազատել։ Փորձեցի հենց տավուշեցիներից պարզել լուրի իսկությունը, բայց բոլոր տեղերից ստացա պատասխան, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Երեկ արդեն լուրը հաստատվեց և պարզվում է նախարարը իբր քաղաքական հայացքներ է նկատել և դրանից ելնելով որոշել է ազատել, իսկ ավելի ուշ պարզեցի, որ ծառայողական քննություն է նշանակվել հրամանատարի նկատմամբ։

Թվում է, թե մանրուք է և ոչ մի լուրջ բան չկա այս ամենում, բայց...

Գիշերը մեկ այլ լուր լսեցի, որը հավանական տարբերակ է և եթե նախարարին ու ԳՇ պետին հաջողվեց դա անել, դա կլինի Տավուշի 7 գյուղերի լուռ հանձնման ճանապարհը։

Տեղեկացա, որ նախնական փորձել են Արտակ Թադևոսյանին ազատել, իսկ այնուհետև ողջ հրամկազմին, այդ թվում նաև Գեորգի Խաչատուրովին, և սա նշանակում է, որ այս քայլը ուղղված Արտակ Թադևոսյանին, ոչ թե քաղաքական ինչ-որ ներգրավվածություն հարց է կամ հայացքների, այլ պատրվակ է իրենց սև գործն անելու։

Ուստի, կոչ եմ անում ԳՇ պետին և ՊՆ նախարարին, հեռու մնալ նման քայլից, այլապես սա կլինի համահայկական ընդվզման նախապայման:

Արտակ Թադևոսյանը եզակի հրամանատար է և միակ բանը, որ պետք էր անել, դա հրավիրելն էր ՊՆ և շնորհակալություն հայտնել , եթե դա չեք արել, ուրեմն անելիք չունե՛ք և մեր բանակի մարտունակ վերջին պատառից հեռո՛ւ մնացեք։

Այս պահին մեղմ եմ արտահայտվում՝ գիտակցելով հարցի զգայունությունը։ Հարգելի տավուշեցիներ, խնդրում եմ լինեք զգոն և սատար կանգնենք մեր բանակին»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր