4844 դիտում
11:48 02-07-2016
Արթիկը խոլերայի բուն է. «Օգնենք արթիկցիներին՝ վերացնելու հեղեղման հետևանքները» նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյան
Այսօր առավոտյան Արթիկ են մեկնել «Օգնենք արթիկցիներին՝ վերացնելու հեղեղման հետևանքները» նախաձեռնության անդամները:
Երևանից մեկնել է 18 կամավոր, Գյումրուց` 6:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը հայտնեց, որ քաղաքում ահավոր հոտ է, իսկ նեխած ջրի հոտը գալիս է տան նկուղներից ու քարերի տակից, որոնք լցված են քաղաքի բնակիչների բակերում:
Կամավորները, խմբերի բաժանված, մաքրում են արթիկցիների բակերը:
Հիշեցնենք, որ մամուլում գրվել էր, որ քաղաքում երեխաների ջերմության բարձրացման դեպքեր են գրանցվել:
Ինչպես ավելի վաղ Արթիկից [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/28/89066/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 24-ին 4 ժամից ավելի էր` Արթիկ քաղաքում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել: Սելավատարի փլուզման պատաճառով գետը տակնուվրա էր արել մի ամբոջ թաղամասի տներ, գոմեր, ինչի հետևանքով էլ մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, տնային կենդանիներ էին սատկել: Գետը ավերել էր բազմաթիվ տներ: Մարդաբոյ ապառաժ քարերը վնասել էին նաև մարդկանց ավտոմեքենաները: Դեպքի վայր էին ժամանել Շիրակի մարզի փրկարարները` մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: Քաղաքացիները Շիրակի մարզի փրկարարների հետ աշխատանքներ էին կատարում` պարզելու համար, թե արդյո՞ք մարդկային կորուստներ կան, թե՞ ոչ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ աղետի վայր էր ժամանել նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանը, Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը և պաշտոնատար այլ անձինք:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
4367 դիտում
19:21 13-10-2019
Սոֆյա Հովսեփյան. Վայ «Բիչինա» չուտողին, օգնելը պարտադիր է
4229 դիտում
12:22 03-11-2019
«Այլևս չեմ գտնում, որ պատասխանատվություն պետք է կրեմ այս անձի՝ այդ պաշտոնում լինելու համար». Սոֆյա Հովսեփյան
3364 դիտում
23:57 08-12-2019
Սոֆյա Հովսեփյան. Գյումրիում ապրելը, դեռ գյումրեցի դառնալ չէ
Այս բաժնից
1942 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
1831 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
1975 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am