211652_close_icon
views-count4175 դիտում article-date 12:22 03-11-2019

«Այլևս չեմ գտնում, որ պատասխանատվություն պետք է կրեմ այս անձի՝ այդ պաշտոնում լինելու համար». Սոֆյա Հովսեփյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյցբուքյան իր [url=https://www.facebook.com/sofya.hovsepyan/posts/2807930249237972]էջում[/url] գրել է. «Էս նյութը կիսվեմ ու մի պատմություն պատմեմ։ Թե բա «Հիմքեր չկան» հա Հեչ, ի՞նչ հիմք, չկա նման բան։ 2018թ. գարնանն ահազանգ ստացա, որ Երևանի դպրոցներից մեկում, ցանկանում են տնօրենի ԺՊ նշանակել Արփինե Հովհաննիսյանի մորաքրոջ աղջկան, ով 119 հայտնի «տնօրենաբուծ» դպրոցի ուսուցիչներից էր։ Կապվեցի անմիջապես ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, ով այն ժամանակ «ԵԼՔ» դաշինքի ավագանու անդամ էր, և միասին կանխեցինք այդ նշանակումը։ Վերջերս պարզեցի, որ Արփինե Հովհաննիսյանի մորաքուրոջ դուստրն արդեն այլ դպրոցում տնօրեն է, բայց դա ամբողջը չէ, 119 դպրոցի ուսուցիչները հերթով տնօրեն են նշանակվում դպրոցներում, ովքեր հանդիսանում են Աննա Ստեփանյանի սիրելիները՝ թիմակիցները։ Այս դեպքի ընթացքը համընկավ հեղափոխության ժամանակահատվածի հետ, և տիկին Ստեփանյանը աջ ու ձախ իր «թիմակիցների» միջոցով լուր էր տարածում, թե ես հավակնում եմ իր պաշտոնին, այնինչ, այդ ժամանակ արդեն Շիրակի փոխմարզպետ էի նշանակվել: Բանն այն է, որ տիկինը կարծում է, թե կրթության ոլորտում աշխատած մարդիկ բոլորն իր վարքագիծն ունեն և կամ տեղյակ չեն, թե ինչպես դարձավ վարչության պետ։ Հիմա ինչո՞ւ եմ կիսվում այս գրառումով, քանի որ այլևս չեմ գտնում, որ պատասխանատվություն պետք է կրեմ այս անձի` այդ պաշտոնում լինելու համար, ես որպես ազնիվ մարդ ի սկզբանե այս ամենը ներկայացրել եմ և ոչ միայն սա, այլև լիքը այլ պատմություններ։ Հիմա ինձ խնդրում եմ ամեն անգամ մի նշեք` նշեք այն մարդկանց, ովքեր հիմք չեն գտնում իրեն փոխարինելու։ Մեկ էլ` սրտացա՚վ մարդիկ, չասեք բա թիմային չէ , հիշեք, որ իմ թիմը նաև բոլոր ազնիվ հայերն են»:

Նմանատիպ նյութեր