211652_close_icon
views-count182776 դիտում article-date 13:37 09-06-2021

Ալիևը պատասխան է փոխանցել Փաշինյանին. Yelaket.am

Yelaket.am-ը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական անհավասարակշիռ արտահայտությունն արեց, թե պատրաստ է իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին փոխել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հետ․ «Ալիևին պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց»,- հայտարարեց Փաշինյանը: Դիմելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նա նշեց, որ լիազորում է իրենց բանակցել այդ թեմայով:

«Հանկարծ չմտածեք էմոցիոնալ բան եմ ասում: Ասում եմ պաշտոնապես: Գնացեք, բանակցեք»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ սպասում է նրանց պատասխանին: Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, որ Փաշինյանի այս հայտարարությունը գազազեցրել է Ալիևին, մասնավորապես, որ նա կիսահարբած վիճակում պաշտոնապես նման առաջարկներ է անում իրեն, Ալիևն իր մոտ է կանչել Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության ղեկավար Ալի Նագիևին և հանձնարարել օպերատիվ կապի միջոցով հայկական կողմին փոխանցել հետևյալը, որ «գարեջուր վաճառողի փոխարեն ինքը պատրաստ է հայկական կողմին հանձնել 2 թոփալ ոչխար, իսկ Աննա Հակոբյանի փոխարեն՝ 1 էգ էշ»։

Տեղեկությունը մեկնաբանելու համար կապվեցինք գնդապետ Բորիս Ավագյանի հետ, նա ասաց, որ ինքն էլ ունի նման ինֆորմացիա։ Մեզ ասացին նաև, որ երեկ Ռուստամ Մուրադովը մեծ դժվարությամբ է կարողացել հետ բերել գերեվարված մեր զինծառայողին, քանի որ Փաշինյանի այս կիսահարբած վիճակում արած հայտարարությունը սաստիկ կատաղեցրել է Ալիևին»։

Նմանատիպ նյութեր