211652_close_icon
views-count48406 դիտում article-date 21:10 08-06-2021

Յուրօրինակ «կաշառք». ընտրություններին ընդառաջ Վանաձորի բ/կ-ի ՔՊ-ական տնօրենը բարձրացրել է 370 աշխատակցի աշխատավարձը

NEWSPRESS.am-ն արդեն անդրադարձել է իշխանությունների կողմից տրվող ընտրակաշառքներին, որոնք օրինակացվում ու բաժանվում են «արտապլանային պարգևավճարների» տեսքով: 

Հետ չմնալով ընդհանուր պարգևավճարային ու աշխատավարձերի բարձրացման տեսքով «կաշառքների բաժանման» հիթ շքերթից, որը իշխանության մենաշնորհն է դարձել, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վահագն Մկրտչյանը ևս խառնվել է ընդհանուր աժիոտաժին:

Նա ընդգրկված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում և որպեսզի կարողանա սիրաշահել իր վերադասին ու գոնե մնալ իր տեղում, 10-20 %-ով բարձրացրել է  բուժհիմնարկի 370 աշխատակցի աշխատավարձ՝ հեռահար ակնկալիքներով...

Վահագն Մկրտչյանն այս պաշտոնում նշանակվել է 2019 թ-ի մայիսին: Մարզպետարանի՝ 7 հոգուց բաղկացած հանձնաժողովը 3 թեկնածուից նախընտրությունը տվել է նրան:

Բուժկենտրոնի տնօրենը շատ «պատահական զուգադիպությամբ» աշխատողների աշխատավարձերը բարձրացրեց հենց այն պահին, երբ պետք է նախապատրաստվեին քարոզարշավին, ու բուժաշխատողների շրջանում որոշ դժգոհություններ հասել էին նրա ականջին...

Ու թեև բուժհիմնարկն ուներ առաջնային լուծում պահանջող այլ խնդիրներ (օրինակ՝ դռների նորացում, այլ անսարքություններ...), սակայն տնօրեն Մկրտչյանը՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ու ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի թողտվությամբ, անհատներին է օժանդակել:

Ու քանի որ ասում են, թե արջն ահից է գոռում, ուստի նա շտապել է ֆեյսբուքյան իր էջում հայտնել լուրը:

Նմանատիպ նյութեր