211652_close_icon
views-count9430 դիտում article-date 17:35 08-06-2021

Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց երկրում պաշտպանված են, գնահատված և տեսնեն, որ իրենց մասին մտածող կա․ Գագիկ Ծառուկյան

Tert.am-ը գրում է. Սիրելի ժողովուրդ, ամենակարևորը դուք իմացեք, որ ես ոչ մի սուտ բան ձեզ չեմ ասում, այլ ասելու եմ իրականությունը, այն խնդիրը որն այսօր կա։ Այս մասին այսօր Գեղարքունիքի մարզում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Ծառուկյանը կայացած մարդ է, ունևոր, տեսած և ճանաչված, և Ծառուկյանի հիմնական ծրագիրն ու նպատակն է, որ կարողանա իր հնարավորությունները օգտագործել հօգուտ իր երկրի և ժողովրդի։ Այսօր կա հնարավորություն, որ ամեն մարդ կարողանա իր ընտանիքը պահի բարեկեցիկ կյանքով, բայց այսօր վիճակը շատ ծանր է»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Նա նաև նշեց, որ Գեղարքունիքի մարզ գալով տեսել է, որ ժողովուրդը իսկապես մտահոգ է և լարված սահմանին տիրող իրավիճակով։

«Մեզ համար ամենակարևորը երկրի անվտանգությունն է, այսօր Գեղարքունիքի մարզում լիարժեք տեսնելով, թե ինչ է կատարվում՝ ադրբեջանցիները առաջ են գալիս, իսկ դրանից ժողովուրդը մտահոգ է, լարված է, պետք է ապահովենք մեր ժողովրդի անվտանգությունը, իսկ դրա համար միայն մի ճանապարհ կա, դա Ռուսաստանն է, դարավոր մեր գործընկերը»,- նշեց նա։

Կուսակցության նախագահը նաև նշեց, որ ներկայացված ծրագրում ներկայացված է շուրջ 30 կետ, որոնք իրականացնելու պարագայում ժողովուրդը դուրս կգա ստեղծված իրավիճակից և չի լքի երկիրը։

«Մարդիկ լավ օրից չեն գնում։ Ոլորտները գրեթե բոլոր պետք է զարգացնել, որ մարդիկ իրենց զգան իրենց երկրում պաշտպանված, գնահատված և տեսնեն, որ իրենց մասին մտածող կա»,- նշեց կուսակցության ղեկավարը։

Նա նաև ընդգծեց՝ պետք է ստեղծվի իրավիճակ, որ ոչ թե աշխատատեղի խնդիր լինի այլ աշխատողի, և արտասահմանից գան Հայաստան աշխատելու համար։
«Չենք կարող մի քանի նախարարություն իրար միավորել ու ղեկավարել, դրա արդյունքում է, որ գյուղատնտեսությունը մեռած վիճակում է, բայց քաղաքացուն կերակրողը գյուղացին է և գյուղացու աշխատանքը չպետք է գետնին մնա»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Նմանատիպ նյութեր