211652_close_icon
views-count1562 դիտում article-date 21:46 02-09-2022

Պետք է ներկայացնենք մեր ծրագիրն ու ռազմավարությունը, որ մարդիկ տեսնեն՝ ելք կա, Նիկոլով որևէ հնարավորություն չկա, առանց Նիկոլ՝ կա․ Իշխան Սաղաթելյան

Tert.am-ը գրում է. Պետք է համախմբենք ողջ հայ ժողովրդի ռեսուրսը, ցույց տանք ուժեղ Հայաստան կերտելու բանաձևը․ «Հայաստանը՝ Նիկոլից հետո»․ Իշխան Սաղաթելյան

Մենք մի մասը զիջելով՝ կորցնելու ենք նաեւ Հայաստանի Հանրապետությունը եւ մեր պետականությունը։ Դրա համար այս պատասխանատու օրը ես ասում եմ, որ Հայաստանն Արցախ է եւ վերջ, քանի որ Արցախի գլխին կանգնած աղետը նաեւ Հայաստանի աղետն է. այս մասին այսօր Դիմադրություն շարժման հանրահավաքի ընթացքում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա ընդգծեց, որ Արցախն այսօր կանգնած է հայաթափման եւ էթնիկ զտման առաջ։

 «Առաջինը՝ պետք է բացառվի որեւէ լուծում, որով Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, երկրորդ՝ պետք է բացառվի Արցախի անկլավային վիճակը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միջեւ պետք է լինի կայուն, հուսալի ցամաքային կապ, եւ երրորդ՝ պետք է բացառվի Արցախի ապառազմականացումը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն իր Զինված ուժերով պետք է ստեղծվի միասնական անվտանգային համակարգ։ Ցավոք, Հայաստանում չկա որեւէ սուբյեկտ, որը պաշտպանում է Արցախի, Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերը, ընդ որում այդ սուբյեկտը չկա ոչ Արցախում, ոչ Հայաստանում, ոչ էլ սփյուռքում. այսօր միակ սուբյեկտն իր լավ ու վատ կողմերով հանդերձ «Դիմադրություն» շարժումն է եւ այս հրապարակը։ Միակ սուբյեկտը, որն այս օրերին պաշտպանում է Արցախի եւ հայ ժողովրդի շահերը՝ այս հրապարակն է եւ դուք եք։ Բոլոր նրանք, ովքեր իրենց գործողություններով փորձում են պառակտել շարժումը, փորձում են խոչընդոտել շարժման ընդլայնմանը, ջուր են լցնում Նիկոլի եւ Ալիեւի ջրաղացին»,-ասաց նա։

Սաղաթելյանը կոչ արեց չհանձնվել, չհուսահատվել, չհուսալքվել․ «Պայքարը պետք է շարունակել, և վերջ»։

Դիմելով հանրությանը՝ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այսուհետև ավելի մանրամասն ներկայացնելու են պայքարի տեսլականը, ռազմավարությունն ու ծրագրերը։

«Հայաստանը՝ Նիկոլից հետո․ այսինքն, բոլոր ոլորտներում և ուղղություններով պետք է ներկայացնենք մեր ծրագիրը, ռազմավարությունը, որպեսզի մարդիկ տեսնեն՝ ելք կա, հնարավորություն կա։ Նիկոլով որևէ հնարավորություն չկա։ Առանց Նիկոլ՝ կա։ Կա ծրագիր, կան պատասխանատու մարդիկ, ովքեր ի վիճակի են գալ, երկիրը ստեղծված վիճակից դուրս բերել»,- ասաց նա։

 

 

Նմանատիպ նյութեր