211652_close_icon

Մենք պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված, սիրված ու գնահատված. Ավինյան

views-count619 դիտում article-date 12:57 01-06-2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

«Սիրելի՛ փոքրիկներ,
Այսօր՝ հունիսի 1-ին, մեր քաղաքը լցվում է ձեր ժպիտներով, ձեր խաղերով ու երազանքներով:

Մենք պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված, սիրված ու գնահատված, քաղաք, որտեղ փողոցներն անվտանգ են, դպրոցներն ու մանկապարտեզները՝ հարմարավետ ու բարեկարգ, բակերն ու այգիները՝ ժամանակակից ու բոլորի համար հասանելի։

Մեր նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա հնարավորություն կունենա լիարժեք զարգանալու՝ խաղալու, սովորելու, երազելու և այդ երազանքները իրականություն դարձնելու։

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի փոքրիկներ»,- ասված է ուղերձում:

 

Նմանատիպ նյութեր