«Ձայն» Լիբերթար Պահպանողական կուսակցության անդամները հանդիպում են ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ
Այսօր՝ հունիսի 7-ին, «Ձայն» Լիբերթար Պահպանողական կուսակցության անդամները ԵՄ պատվիրակության գրասենյակում հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի, պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերի և քաղաքական հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխայիլի հետ։
Կուսակցությունը ներկայացնում էին Կուսակցության Նախագահ Արուսյակ Հայրապետյանը, Կառավարող խորհրդի անդամներ՝ Արեգ Քոչինյանը և Տաթևիկ Սայադյանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց Կուսակցության գաղափարախոսությունը, ծրագիրը, նպատակները և խնդիրները։
Քննարկվեցին Հայաստանի անվտանգային իրավիճակը, ներքաղաքական և աշխարհաքաղաքական բնույթի բազմաթիվ հարցեր։