211652_close_icon
views-count2825 դիտում article-date 20:54 07-02-2020

ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի և Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ երկրների դեսպանների հետ

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ավանդական հանդիպում ունեցավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի և Եվրոպական միության անդամ երկրների Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին գլոբալ և տարածաշրջանային զարգացումների համատեքստում արդի մարտահրավերների և դրանց հասցեագրմանն ուղղված հարցերի շուրջ: Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում անդրադարձ կատարվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին: ՀՀ կառավարության զարգացման օրակարգին ԵՄ աջակցության շարունակականության համատեքստում ԱԳ նախարարը ԵՄ գործընկերներին ներկայացրեց երկրում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների գործընթացն՝ ուղղված ժողովրդավարության, իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատաիրավական համակարգի հաստատմանը, կոռուպցիայի դեմ պայքարին: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:

Նմանատիպ նյութեր