211652_close_icon

Քարվաճառում ականի վրա ադրբեջանցի լրագրողներ են պայթել. կան զոհեր

views-count3547 դիտում article-date 14:56 04-06-2021
Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանում ադրբեջանցի լրագրողներին տեղափոխող մեքենան կանգնել է ականի վրա և պայթել:

Այս մասին գրում է minval.az կայքը` հղում անելով AzTV ադրբեջանական պետական հեռուստաալիքի նախագահ Ռովշան Մամեդովին:

Պայթյունից մահացել են AzTV-ի և «Ազերթաջ»-ի աշխատակիցներ Սիրաջ Աբիշովը և Մաղերամ Իբրահիմովը: Վիրավորում են ստացել վարորդ Էմին Մամեդովը և գյուղի բնակիչներից մեկը:

Նմանատիպ նյութեր