211652_close_icon
views-count2332 դիտում article-date 19:09 02-06-2021

Առողջապահության նախարարի պաշտոնակատարի հրաժարականի պահանջով ակցիայից հետո ոստիկանությունը ուժ կիրառելով բերման ենթարկեց ակցիայի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. 
18:20

«Տարան մեր այն բոլոր տղաներին, որոնք սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 24-ը եղել են դիրքերում և իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը. Արսենին, ով Մատաղիսում դիպուկահարի կրակոցից վիրավորվել է, մի կերպ կյանքը փրկել են, Հայկին, ով հրետանու կրակոցից է վիրավորվել ու մի քանի օր առաջ են բեկորը հանել մարմնից: Այդ մարդկանց առանց պատճառի տարան, որ թիվ ցույց տան: Չորս հոգու տարել են»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

18:18

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ պետք է արձանագրել՝ այս իշխանությունից իրենց արարքների համար պատասխան չեն կարողանում ստանալ: «Մեզ համար անակնկալ չէր, որ մի քանի ամիս բառախաղի մեջ թաթախված այս իշխանությունը նորից փորձելու է մեղավոր և պատասխանատու բառերով խաղեր խաղալ: ՀՀ-ում այս իրավիճակը ժամանակավոր է, հետհաշվարկն այս իշխանությունների համար վերջնական է լինելու»:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները սկսեցին տոպրակներ շպրտել ԱՆ շենքի ուղղությամբ: Ոստիկանները միջամտեցին ակցիային, ինչից հետո սկսվեց քաշքշուք ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև:

Ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից մի քանիսին:     

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր