211652_close_icon
views-count20420 դիտում article-date 12:29 01-06-2021

Շղթայական ավտովթար՝ Երևանում. Խանջյան փողոցում բախվել են Honda-ն, Nissan-ն ու Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ հետաքննական խմբի ղեկավար նշանակված ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է մայիսի 30-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների և վարորդների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 23։25-ին Խանջյան փողոցի 19 հասցեի մոտ բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 22-ամյա Ֆելիքս Ներսիսյանի վարած Opel մակնիշի, 35-ամյա Աշոտ Ասատրյանի վարած Nissan մակնիշի, Սևան քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Սմբատ Սմբատյանի վարած BMW մակնիշի և Երևանի բնակիչ՝ 27-ամյա Արսեն Շիրվանյանի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Ա. Շիրվանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակրգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանի, Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր