211652_close_icon
views-count3396 դիտում article-date 19:17 29-05-2021

Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել լուծել Հայաստանի հետ սահմանային հարցը. Tert.am

Բաքուն սատարում է ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծելու Մոսկվայի առաջարկին, «ադրբեջանական կողմը պատրաստ է Երևանի հետ կառուցողական աշխատանքնի», հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ադրբեջանի վարչապետը ելույթ է ունեցել Մինսկում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, հայտնում է Tert.am-ը:

«Ադրբեջանը սկսել է սահմանային ենթակառուցվածքների որոշման գործընթացը և պատրաստ է կառուցողական լուծել Հայաստանի հետ սահմանային գծերի հարցը: Այդ կապակցությամբ Ադրբեջանը սատարել է ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և սահմանագծման եռակողմ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ռուսական կողմի առաջարկը: Սահմանային գծերի որոշումը տեխնիկական գործընթաց է, և այդ գործընթացը պետք է հիմնված լինի միջազգային լուրջ իրավական հիմքի վրա», - մեջբերում է Ասադովին նրա մամուլի ծառայությունը:

Նմանատիպ նյութեր