Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանի բոլոր անցակետերը
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանի բոլոր անցակետերը` հայտնել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան։
Նրա խոսքով` սահմանի փակումը պատասխան միջոց կդառնա դիվերսիայի փորձին, որի հետևում, ըստ Տալլինի գնահատականների, կանգնած է ռուսական Գլխավոր հետախուզական վարչությունը։
«Ռուսաստանը պետք է հասկանա, որ Էստոնիայի նկատմամբ թշնամական գործողություններն անհետևանք չեն մնա: Սահմանային անցումների փակումը կնվազեցնի Էստոնիայում թշնամական գործունեություն ծավալելու Ռուսաստանի հնարավորությունները և կուժեղացնի պատժամիջոցների խախտումը կանխելու մեր հնարավորությունները»,- նշել է նախարարը և հավելել, որ որոշման մասին արդեն տեղեկացվել են Ֆինլանդիայի, Լատվիայի և Լիտվայի գործընկերները:
Նոյեմբերի 15-ին Էստոնիայում անօդաչու թռչող սարքեր արտադրող Threod Systems ձեռնարկությունը հրկիզելու փորձի կասկածանքով ձերբակալվել է Լատվիայի ութ քաղաքացի: Հրկիզումը հաջողվել է կանխել ձեռնարկության անվտանգության ծառայության աշխատանքի շնորհիվ։ Էստոնիայի ներքին անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ հակահետախուզությունը հաստատել է Ռուսաստանի մասնակցությունը հրկիզման փորձին: Ըստ գերատեսչության` գործողությունը համակարգել է Գլխավոր հետախուզական վարչությունը։