211652_close_icon
views-count1072 դիտում article-date 14:35 30-04-2024

Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցել 2 կողմից անհայտ կորածների որոնման գործում

Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել է Հայաստանի համապատասխան կառույցների հետ համագործակցելու պատրաստակամության մասին՝ երկու կողմից անհայտ կորածների որոնման գործում, ասել է ադրբեջանական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը։

«Ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ հայտարարում է իր պատրաստակամությունը համագործակցելու Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ երկու կողմից անհայտ կորածների որոնման գործում՝ փոխվստահության մթնոլորտում պահպանելով ճշգրտության, թափանցիկության սկզբունքները»,- ասել է Ախունդովը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով` հայ–ադրբեջանական հակամարտության` 2020-2022թթ․–ի սրացումների հետևանքով Հայաստանից 303 անձ դեռևս համարվում է անհետ կորած։

Նմանատիպ նյութեր