Իրանի Արևելյան Ադրբեջանի ղեկավարը ՀՀ-ի հետ սահմանային շուկա ստեղծելու պատրաստակամություն է հայտնել․168.am
Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մոհամադ Ռեզա Փուր Մոհամադին հայտնել է, որ հաշվի առնելով երկրամասի բարձր առաջնահերթությունը` մեծացնել միջազգային առևտուրը, այն պատրաստ է սահմանային շուկա ստեղծել Հայաստանի հետ: Այս մասին հայտնում է [url=https://168.am/2021/01/15/1444783.html]168.am[/url]-ը:
«Եթե այդ սահմանային շուկան ստեղծելու ցանկությունն ունենա նաև Հայաստանը, ապա մենք կկարողանանք այն ստեղծել ամենամոտ ապագայում»,- Հայաստանում Իրանի դեսպանի և մասնավոր սեկտորի հետ հանդիպման ընթացքում ասել է Արևելյան Ադրբեջանի ղեկավարը:
Նահանգի ղեկավարն, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությանը, նշել է, որ վերջին բախումների ընթացքում Իրանը մնացել է չեզոք` ձգտելով խաղաղության և հանգստության: