211652_close_icon

Վարչապետի կինը Ալիեւի կնոջն ասում էր՝ արի կլկլամ, մուղամ լսենք, բան անենք… Ես կարող եմ լավ երգել, պարել. Վարդան Ղուկասյանն՝ իր մուղամ երգելու մասին․ aravot.am

views-count4579 դիտում article-date 16:26 30-03-2025
Aravot.аm-ը գրում է․ Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը լկտի սուտ է  համարում համացանցում նախընտրական փուլում շրջանառվող սկանդալային տեսանյութը, որտեղ Ղուկասյանի ազգականին է վերագրվում անչափահաս աղջկա բռնաբարություն:

«Ինչ-որ մշտական ներկայացնում եք, ու 99 տոկոսը սուտ է դուրս գալիս, հերթական սուտն է, ուզում եք վարկանիշիս հետ կապված խնդիր առաջացնել… ամոթ ձեզ, որ 25 տարի ընկել եք հետեւիցս»,- լրագրողներին այսօր ասաց Ղուկասյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ ինքը դիմի դատարան իր պատվի ու արժանապատվության վերականգնման հայցով, ի պատասխան ասաց՝ ինքը՝ չէ, բայց համապատասխան մարդիկ դիմելու են դատարան:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր