211652_close_icon
views-count1363 դիտում article-date 19:44 27-05-2021

Արարատ Միրզոյանը նամակներով դիմել է գործընկեր խորհրդարանների նախագահներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել գործընկեր խորհրդարանների նախագահներին` ներկայացնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ տեղի ունեցող անթույլատրելի ոտնձգությունները եւ ադրբեջանական կողմի վերջին սադրանքը,  ինչի արդյունքում ՀՀ տարածքում գերեվարվել են 6 հայ զինծառայողներ, իսկ նախօրեին սպանվել էր 1 հայ զինծառայող:

Արարատ Միրզոյանը նախազգուշացրել է իր գործընկերներին, որ Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը լրջորեն վտանգում է տարածաշրջանային փխրուն կայունությունը: Ըստ այդմ, խորհրդարանի նախագահը կոչ է արել պահանջել հայ զինծառայողների անհապաղ վերադարձ եւ ադրբեջանական կողմի դուրսբերում ՀՀ տարածքից: 
 

Նմանատիպ նյութեր