41662 դիտում
19:26 25-05-2021
Արտակարգ դեպք Երևանում. Nissan-ը Կոմիտասի պողոտայում բախվել է խաչմերուկը կարգավորող լուսակիրին և տապալել այն. լուսակիրն էլ ընկել է հետիոտնի գլխին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:45-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտա - Փափազյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսակիրին և տապալել այն:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով լուսակիրն ընկել է այդ պահին նշված վայրում գտնվող կին հեիտիոտնի գլխին, ով մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչներ Կամո Պետրոսյանն ու Ալիկ Գալստյանը:
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արամ Հարությունյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ա. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)