211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Infiniti»-ն. վերջինն է կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրն ու բախվել ծառին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4081 դիտում article-date 09:59 13-05-2025
Այսօր՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Հրաչյա Քոչար և Փափազյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Արսեն Ա.-ի վարած «Infiniti» և 30-ամյա Էրիկ Հ.-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Toyota»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 22-ամյա Նարեկ Պ.-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: 
 
Բախման հետևանքով «Infiniti»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկը կարգավորող լուսակիրն ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով ծառին:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկնկերը՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ: 
 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Գոռ Խալաթյանն ու կրտսեր Հովիկ Մարգարյանը: 
 
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի, և ավագ քննիչ Մակար Միրզոյանի գլխավորությամբ: 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Երքաղլույս» ընկերության և լուսակիրների խնդրով զբաղվող կազմակերպության ներկայացուցիչները: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+

Նմանատիպ նյութեր