211652_close_icon

Հենրիխ Մխիթարյան. Ինձ համար անակնկալ կերպով, ես չեմ հրավիրվել Հայաստանի հավաքական

views-count3982 դիտում article-date 20:40 24-05-2021
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն այսօր հրապարակել էր Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը, որոնք կմասնակցեն Խորվաթիայի ու Շվեդիայի հետ կայանալիք ընկերական խաղերին:

Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրավիրվածների թվում չէ, ինչի առթիվ նա իր ֆեյսուքյան էջում գրել է.

«Ի զարմանս ինձ, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբից ինձ տեղեկացրել են, որ, ինչ-ինչ պատճառներով ես չեմ հրավիրել առաջիկա ընկերական խաղերին:

Ներկայացված պատճառներն ինձ համար համոզիչ չեն: Այնուամենայնիվ, ես կանգնած եմ մեր տղաների կողքին և հաջողություն եմ մաղթում նրանց առաջիկա  խաղերում»,- գրել է Մխիթարյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր