211652_close_icon
views-count289 դիտում article-date 22:54 30-03-2026

ՖԱՖ-ը կրկին պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը

 «Առաջին Հայկական Ճակատ» ֆան շարժման անդամները շարունակում են պահանջել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։

ՖԱՖ անդամները հայտարարություն են տարածել.

«Արդեն 1 տարուց ավելի է, ինչ Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների ֆան շարժումները պահանջում են ՀՖՖ նախագահի և ղեկավարության հրաժարականը: Հայաստան-Բելառուս հանդիպման ժամանակ մեր իրականացրած ակցիան կոչված էր ևս մեկ անգամ ի ցույց դնել, որ Արմեն Մելիքբեկյանը, հակառակ իր բազմաթիվ հայտարարությունների, կառչել է ՀՖՖ նախագահի աթոռից և փորձում է ամեն գնով պահել այն և վերարտադրվել 3-րդ ժամկետով. ինչը կվերացնի Հայաստանում ֆուտբոլի զարգացման հույսը առաջիկա 4-5 տարում։

Ավարտին է մոտենում Մելիքբեկյանի կառավարման 2-րդ ժամկետը, առաջիկայում տարբեր ֆորմատներով կամփոփենք ՀՖՖ ապիկար ղեկավարության կառավարման 7 տարիները և «ձեռքբերումները», սակայն մեկ բան պարզ է նույնիսկ անզեն աչքով՝ նրանք ձախողվել են հայկական ֆուտբոլի բոլոր ասպեկտներում։

«Մելիքբեկյանի ու ընկերների» հեռացումը հայկական ֆուտբոլից անհրաժեշտություն է և անխուսափելի է»:

Նմանատիպ նյութեր