Հենրիխ Մխիթարյան. Ես չեմ կարող միշտ առաջ տանել Հայաստանի հավաքականին
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է ԱԱ-2018-ի ընտրական փուլում Ղազախստանի նկատմամբ տարած հաղթանակը (2:0)
«Չեմ անդրադառնա իմ մարզավիճակին, դա պետք է ուրիշներն անեն: Ես փորձում եմ ամեն ինչ անել` հավաքականին օգնելու համար: Երբեմն ստացվում է, երբեմն` ոչ: Սակայն ես չեմ կարող մշտապես առաջ տանել թիմին իմ ետևից, տղաները պետք է իրենց վրա պատասխանատվություն վերցնեն և փոխարինեն ինձ:
Հաղթանակից հետո հանդերձարանում բոլորն ուրախ էին, սակայն ոչ ոք ուրախությունից չէր գոռում:
Մենք հոգնած ենք, քանի որ շատ ուժ սպառեցինք` ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև` բարոյապես», ասել է Մխիթարյանը: