1324 դիտում
11:28 24-05-2021
Վահրամ Դումանյանը մասնակցել է Մաչանենց մշակութային բերդաքաղաքի հռչակման արարողությանը
«Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունն Էջմիածնում «հիմնել է» Մաչանենց մշակութային բերդաքաղաքը։
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որմայիսի 21-ին «Մաչանենց տուն» կենտրոնում տեղի է ունեցել բերդաքաղաքի հռչակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը ողջունել է յուրօրինակ մշակութային օրրան ստեղծելու գաղափարը և միջոցառման շրջանակում «Հայ միասնության խաչ» կազմակերպության հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանին պարգևատրել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով՝ հայ մշակույթի զարգացման և հանրայնացման գործում ունեցած ավանդի, նորարարական-ստեղծագործական մոտեցումների համար։
«Անսպառ երևակայություն, ստեղծարարություն, գաղափարների համարձակություն, գործում՝ կամք և նախաձեռնողականություն․ հենց այս հատկանիշների համադրման արդյունքում «Մաչանենց տուն» կենտրոնը դարձել է մշակութային գործիչների, սփյուռքահայերի, զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը։ Կենտրոնն այցելուներին տալիս է լիարժեք պատկերացում հայ մշակույթի, ժամանակակից արվեստի, ավանդական խոհանոցի մասին՝ այդ արժեքների որակյալ և ինքնատիպ մատուցման միջոցով։ Հարյուրավոր պատանիներ և երիտասարդներ մասնակից են դառնում կենտրոնի կրթական-ճանաչողական նախագծերին։ Այս ամենը խթան է հայրենասիրության և արժանապատվության համար»,- նշել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և ի հաստատումն ասվածի՝ պարգևատրել Գրիգոր Մաչանենց Բաբախանյանին։
Շնորհակալություն հայտնելով պարգևի համար՝ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանն ընդգծել է, որ այն առաջինն է 34-ամյա գործունեության ընթացքում։ «Հայ միասնության խաչի» հիմնադիրը հավաստիացրել է, որ կազմակերպությունը չի շեղվելու իր առաքելությունից, և շեշտել, որ բերդաքաղաքի հիմքում հայի միասնության գաղափարն է․ «Ներկաներից յուրաքանչյուրն այս բերդաքաղաքի մի սյունն է։ Մեր գմբեթն ինքներս պետք է պահենք, այլապես ոչ ոք մեզ համար սյուն չի դառնա։ Մենք չպետք է հեռանանք Հայ առաքելական եկեղեցուց, մեր մշակութային արժեքներից և գիտակցենք, որ մեր հավատն անփոփոխ է, ազգային արժեքները՝ անսակարկելի»։
Շարունակելով հայ հոգևոր-մշակութային արժեքների պահպանման և հանրահռչակման, աշխարհին այն ավելի տեսանելի դարձնելու թեման՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշել է․ «Բարդ օրեր ենք ապրում և հաճախ խոսում անվտանգության մասին։ Ես համոզված եմ՝ լավագույն անվտանգությունը գիտակցված, հոգևոր անվտանգությունն է, որի գլխավոր երաշխիքը կրթությունն է։ Հատկապես այս շրջանում մենք խստագույնս հոգևոր սննդի կարիք ունենք, ինչը, համոզված եմ, ստանում ենք նաև այս մշակութային բերդաքաղաքում։ Այստեղ մենք տեսնում ենք անվտանգության ծիլերը։ Ցանկանում եմ, որ դրանք անսահման պտուղներ տան»։

Նմանատիպ նյութեր
1181 դիտում
12:56 20-04-2022
Վահրամ Դումանյանը և Օլգա Լյուբիմովան մշակութային բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել
1450 դիտում
22:47 01-04-2023
Դավիթը մասնակցել է Շուշիի հարակից գյուղերի, ապա նաև բերդաքաղաքի պաշտպանական մարտերին. Աննա Հակոբյանի գրառումը
Այս բաժնից
565 դիտում
12:36 15-11-2024
Հարցվածների 62%-ը գոհ է ոստիկանության աշխատանքից, ջանք ենք գործադրում, որ վստահությունը բարձրանա. ՆԳ նախարար
1159 դիտում
12:23 15-11-2024
911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով
571 դիտում
11:48 15-11-2024
ՄԻՊ-ը փոխում է շենքը՝ տեղափոխվում է Մոսկովյան 5 հասցե