Խարդախության մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խումբը մայիսի 21-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել 30-ամյա Կարապետ Հ.-ին, որը 2018 թ. մայիսի 17-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Կարապետ Հ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: