211652_close_icon
views-count2509 դիտում article-date 15:40 16-12-2017

Խարդախության մեղադրանքով հետախուզվող կինը 13 տարի անց հայտնաբերվեց և տեղափոխվեց Հայաստան

ՀՀ Ոստիկանության և ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչությունների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ձերբակալվել, իսկ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 20.30-ին, ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1954 թ. ծնված Կարինե Գ.-ն, որը 2004թ. հոկտեմբերի 13-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը): Խափանման միջոցը՝ կալանք: [b]ՀՀ Ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր