3777 դիտում
00:05 21-05-2021
Մշակութային արժեքների վանդալիզմը՝ որպես պետական քաղաքականության բաղադրամաս. ՖՈՏՈԵՊՈՐՏԱԺ
- Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանքմեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից:
- Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն: Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բունՀայաստանում, այլև Սփյուռքում: Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլոր-տներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թեմեր, այնպես էլ արտերկրում: Խոսենք սիրված մտավորական, ճարտարապետության և մշակույթի պատմաբան, արվեստաբան, հայագետ-նախիջևանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,գրական փաստագրության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Արգամ Այվազյանի մասին: Արգամ Այվազյանը ծնվել է 1947 թ-ին Նախիջևանի Արինջ (այժմ՝ Շահբուզի շրջանի Արինջ) գյուղում: Ամբողջ կյանքը զբաղվում է Նախիջևանի տարածքի պատմությունով, մշակույթով. նա իր կյանքի 50 տարին նվիրել է այդ երկրամասի բազմաթիվ հուշարձանների և սրբավայրերի ուսումնասիրությամբ: Ավելի քան 200 աշխատության հեղինակ է (որոնցից 40-ը հրատարակված է առանձին գրքերով), իսկ 7-8-ը շուտով լույս կտեսնեն: Արգամ Այվազյանը նաև Նախիջևանի մասին ֆիլմի, կոնֆերանսների, քննարկումների, ցուցահանդեսների հեղինակ է: Նախիջևանի հուշարձանների պահպանման, ճանաչման, ուսումնասիրման իր արդյունավետ աշխատանքի համար Արգամ Այվազյանը պարգևատրվել է ՀՀ Ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ», ՀՀ վարչապետի մեդալներով: ՀՀ Նախագահի 2010թ. մրցանակաբաշխության հումանիտար գիրությունների դափնեկիրն է: Իր բազմաթիվ ուսումնասիրություններով ու հրատարակություններով նա հանդես է եկել հայկական հուշարձանների պահպանման ու վանդալիզմի դեմ ուղերձներով:Այսպիսով ընթերցողներին եմ ներկայացնում նրա հերթական ուսումնասիրության՝ Ադրբեջանի կողմից իրականացրած հայկական հուշարձանների վերջին ոտնձգությունների մասին:
— Մինչև1921 թպատմականՀայաստանիմաս կազմած այժմյան Նախիջևանի Ինքնավարհանրապետյան հայկական նյութական ու նշակույթի ժառանգության, պատմության ու արվեստի,ազգագրության և բազմաթիվ այլ խնդիրների վերա-բերյալանցած տասնամյակներումբազմիցես եմ հրապարակավ արտահայտվել ուգրել։Եվ այս հարցազրույցի առիթը դարձյալադրբեջանական իշխանությունների կողմից 2020 թ․ հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով Արցախի հան-րապետության մի մասը Ադրբեջանի հսկողության տակ գտնվելու հանգամանքով տեղի հայկակամ նյութական հուշարձանների բացեիբաց մշակութային ցեղաս-պանության ենթարկելու վայրագություններն են։ Վայրագություններ, որի կիրառման համար Ադրբեջանը պետական քաղաքականությամբ իրականացնելու մեծ փորձ ունի։Այնպես որ, պատմամշակութային արժեքների հիմնահատակ ավերման ադր-բեջանական այդ պետական վանդալիզմը՝ վերջին 20-25 տարիներում, նախևառաջ վերաբերում է Նախիջևանի հայոց հուշարձանների հիմնահատակ և ամբողջովին ոչնչացնելուն։ Անցած տարիներին այդ հարցը թե՛ Հայաստանում և թե՛ բազմաթիվ այլ երկրներում(Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ, Իրան, Հունաստան և այլն) իմ կողմից բազմիցս է բարձրացվել:
Արդարության առջև չմեղանչելու համար, հարկ է ի նկատի ունենալ, որ Հայաստանում, մասնավորապես պատկան մարմինները՝ սկսած հանրապետության նախագահներից ու վարչապետներից, Արտաքին գործոց և նախկին Մշակույթի նախարարություններից, այդ ուղղությամբկարելի է փաստել, որ գրեթե ոչինչ չարե-ցին: Ասում եմ գրեթե, քանզի անցյալում՝ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին և այլ միջազ-գային կազմակերպություններինմի քանի անգամ դիմելուց զատ ոչինչ չկարողացավ անել: Ոչինչ, որովհետև նամակ-բողոքներ հղելուց հետո Նախիջևանի հայոց մշակութային-նյութական ժառանգությունը Ադրեջանի պետական վանդալիզմի քա-ղաքականությամբ վերացնելու և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ հետևողականորեն չգործեց, չնախաձեռնեց ևառ այսօր չպատրաստեց այդ վանդալիզմի իրավական, փաստավերագրականթղթածրարը և Ադրբեջանին միջազգային ատյաններում պատասխանատվության չենթարկեց:
Ավելին ասեմ, Ադրբեջանն է, որտարիներ առաջ ՄԱԿ-ին է դիմել, և իբր արցախ-յան առաջին պատերազմից հետո՝ 1994 թվականից, Հայաստանի վերահսկողության տակ առնված տարածքներում Հայաստանն է ադրբեջանական մշակույթի հուշար-ձաններորնչացրել, որի համար Հայաստան պետք է Ադրբեջանին միլ-իարդների հասնող դոլարային վնասի հատուցում տա։ Իմիջիայլոց այդ խնդրի վերաբերյալ բարձրաձայնվեցեց նաև 2020 թ․ պատերազմական գործողությունների ավարտից հետո ևս։
2018 թ․ փետրվարի 18-ին, ԱՄՆ-ի մշակութային առաջատար պարբերական-ներից «Hyperallergic» ամսագիրը հրատարակեց
ՍիմոնՄաղաքյանիևՍառահՓիքմանի«Վարչակարգըթաքցնումէբնիկհայոցմշակույթիավերումը» ծավալուն և փաստավավերագրական հոդվածը։
Սխալված չեմ լինի, եթե փաստեմ այն հանգամանքը, որ Նյու-Յորքի մշակու-թային «Hyperallergic»ամսագրի այդ վերլուծական հրապարակումով, միջազգային հանրությանն առաջին անգամ է, որ հանգամանալից ներկայացվեց 1997-2006 թթ․Ադրբեջանի պետական քաղաքականությամբ վանդալիզմի ենթարկված Նախիջևանի հայկական հուշարձանների փաստը։
Այդ փաստավերլուծական հոդվածի հրապարակվելուց հետո, այն անմիջապես գտնվել և կարծում եմ, որ առաջիկայում էլ կգտնվի նաև այլ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Օրինակ, այդ հրապարակմանն արդեն անդրադարձել են գերմանական «Per-lintaucher.de DasKulturmagazin»(18,02,2019), ԱՄՆ-ում հրատարակվող «TheCaliforniaCourier» (26․02․2019), «ՋիհադWatch» «իսլամաֆոբիկ» հեղինակավոր կայք, Բրիտանական հեղինակավոր «TheGuardia» և այլ լրատվամիջոցները։ Հայաստանի մի քանի լրատվամիջոցներ («Mediamax», Հ1, «Առավոտ», «Իրատես») ևս անդրադարձել են այս հրապարակմանը։
Ադրբեջանը Նախիջևանի հայկական հուշարձանները վերացման համար պետա-կանորեն, մի քանի՝ 20-25 զինվորներով կազմված խմբերով, հիմնահատակ պայ-թեցրել և մեխանիզմներով գետնի երեսից վերացրել է հայկական բոլոր եկեղեցի-ները, գերեզմանատներն ու խաչքարերը և այլևայլ հուշարձանները, որոնց թիվն անցնում էր 27 հազարից։ Վերջին տարիներին ընթերցողները լրատվամիջոց-ներիցքաջատեղյակ են թե ադրբեջանական շուրջ 70-80 զինվորները ինչպես կոտրա-տելով ու խճաքարերի վերածելով Հին Ջուղայի հոյակերտ և ավելի քան 4500 խաչքարերն ու խոյաձևտապանաքարերը Արաքս գետը լցրեցին։ Ի միջիայլոց, միքանի տարի է ինչ նախաձեռնվել է Ջուղայի այդ եզակի գերեզմանատան խաչ-քարերի 3Դ ձևաչափով վերականգնելու աշխատանքները։ Ծրագրի նախնական աշխատանքներն արդեն ավարտված են։ Ցավոք, ֆինանսների պակասության հանգամանքով այդ աշխատանքներն առայժմ դադարեցված են։
—Ասացեք խնդրեմ, Ադրբեջանը ինչ քաղաքականություն է վարում Նախիջևանի աշխարհիկ հուշարձանների նկատմամբ։
— Վերջին տարիներին էլ՝ 2008-2019թթ․, Ադրբեջանը մեկ այլ վանդալ քաղաքա-կանությամբ էլ իրականացնում է Նախիջևանի աշխարհիկ հուշարձանների՝բերդերի ու կամուրջների, այսպես ասած, «ադրբեջանականացումը»։ Օրինակ, վաղ միջնա-դարյան և հռչակավոր Երնջակ բերդի ավերակ շինություններն աղավաղելով վեր են ածել տուրիստական հանգրվանի, Նախիջևան քաղաքում Նոյի անվամբ կառու-ցել են դամբարան և վերածել թանգարանի։ Ցավոք, այսպիսի օրինակները շատ են։Նախիջևանի մի շարք բնակավայրերի, օրինակ, Ագուլիսի, Աբրակունիսի եկե-ղեցիների տեղերում արդեն կառուցել են մզկիթներ, մի մասի տեղերում՝ դպրոցներ ու այլ շինություններ։
11-րդ դ․ կեսերից հետո Հայկական լեռնաշխարհ մուտք գործած քոչվորական ծագմամբ թուրքական տարրը հիմնավորվելով պատմական Հայաստանի և Հու-նաստանի տարածքներում, որոշակի զարգացումների հասնելով, սկսեցին ավիրել կամ էլ սեփականացնել թե՛ հայկական և թե՛ հունական պատմամշակութային ժառանգության հուշարձանները։ Ավելին, Արիստոտելին և այլ հույն մտածողներին, Շեքսպիրին, անգամ Նոյին սկսեցին տալ թուրքական ծագում։ Այդ գործում իր ավագ եղբորից, բնականաբար, սկսեց ետ չմնալ 19-րդ դ․ վերջերին թուրք-թաթա-րական և այլ ցեղախմբերից նոր-նոր ազգ ու ժողովուրդ կազմավորվող կովկասյան թաթարները։
Ի վերջո, այդ նոր կազմավորված ժողովրդին՝ սովետական իշխա-նությունն պատմական այլ պետական անվանում չգտելով, կազմավորեց և անվա-նեց պատմական Պարսկաստանի (Իրանի) Ատրպատական նահանգի անվամբ՝ Ադրբեջան, իսկ ժողովուրդն էլ, որին Վ․ Լենինը իրավացիորեն անվանել է «կովկասյան թաթարներ», անվանվեց ադրբեջանցիներ։ Եվահա շուրջ 100 տարիէ, ինչ այդ ժողովուրդը իր ազգային ծագումը մեկ վերագրում է թուրքերին, մեկ՝ կովկասյան աղվաններին․․․
Ավելին, չունենալով պատմական ոչ մի հիմք-հիմնավորումներ, պետականորեն լծվել է այժմյան իր և հարևան երկրների տարածքներիայլ ժո-ղովուրդների ստեղծած պատմական ու մշակութային ժառանգությունները ավեր-ավերակների վերածելովկամ էլ սեփականացնելով վերագրել Ադրբեջանինու ադրբեջանական ժողովրդին։ Այսպես, հայկական հուշարձանների մի մասը ջանում է համարել աղվանական և ադրբեջանականացնում է։ Մեկ այլ ծրագրով էլ սելջուկ-յան և իր տարածքի պարսկական մզկիթներն ու այլևայլ հուշարձանները վաղուց ի վեր ներկայացնում է որպես ադրբեջանական։ Էլ չեմ խոսում այն մասին, որ պարսիկ բանաստեղծներ Նիզամին, Խաքանին, հայ պատմիչներ Կիրակոս Գանձակեցին, Մովսես Կաղանկատվացին և այլոց ներկա-ացնում են որպես ադրբեջանական ժո-ղովրդի մշակույթի ներկայացուցիչներ։
Ցավոք, Ադրբեջանի իրականացրած և այժմ էլ իրականացվող այսպիսի աննախա-դեպ վանդալիզմի դեմն առնելու համար, ինչպես Հայաստանը, այնպես էլ միջազ-գային պատկան մարմինները՝մի քանի բացառություններից բացի, ի զորու չեղան ոչինչ անելու։ Թող ամենևին խիստ չթվա ասածս։ Քանզի, մեր ազգային ու Հայաս-տանիպետական այդպիսի աններելի անտարբերությունն էր, որ Ադրբեջանին իրավունք տվեց 1997/8-2006թթ․անարգելք՝ տարի առ տարի, մեկիկ-մեկիկ վան-դալիզմի ենթարկի հայոց բազմադարյան նյութական մշակույթի նախիջևանյան հու-շարձանները։ Ավելին, այսքանից հետո էլ՝մինչև այժմ, որևէ պատասխանատ-վության չենթարկվել։ Ցավոք, դա արդեն պատմական անհերքելի փաստ է։ Այնպես որ, նախիջևանյան հուշարձանների կործանման գործում Հայաստանը ևս բարոյա-կան պատասխանատվություն է կրում և սերունդները մեր այսպիսի անտարբերու-թյան ու անգործության համար հաստատապես չեն ներելու։ Մանավանդ, որ երկրի արտաքին քաղաքականությունը վարող և պատասխանատու Հայաստանի հանրապետության երկրորդ նախագահ Քոչարյանը, որի պաշտոնավարման տարիներին կատարվեց նախիջևանյան հայկական ժառանգության հիմնահատակ գետնի երեսից վերացումը, երդվյալի նման ոչ մի ձայն ու ծպտուն չհանեց, լալկվեց ու պապանձվեց և Արցախի վերաբերյալ ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններում այդ վանդալիզմի, ինչպես և Նախիջևանից բռագաղթի ենթարկված ավելի քան 3 հազար հայության հարցերը ոչ մի անգամ չբարձրաձայնեց։
Մի անդառնալի կորուստ ու արժեքների ոչնչացումը, որի վերաբերյալ Մա-աքյանն ու Փիքմանը իրեց հոդվածում՝ տասնամյակներ շարունակ իմ կողմից կատարված աշխատանքը համարելով լեգենդար և այդ գործում «որպես աշխարհի լռությունը դատապարտողի. «Նախիջևանի հայկական անցյալի ոչնչացումը նավթով հարուստ Ադրբեջանի կողմից նրան ավելի վատն է դարձնում, քան «Իսլամականպետությանը», սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Արևմտյան երկրների մեծ մասը չտեսնելո ւեն տալիս»։
«Իսլամական պետության» կողմից քանդված կառույցները, ինչպես Պալմիրան, կարող են վերականգնել, պնդում է Այվազյանը, սակայն «այն ամենը, ինչ մնացել է Նախիջևանի հայկական եկեղեցիներից և խաչքարերից, որոնք գոյատևել էին երկրաշարժերից, խալիֆներից, Թամեռլանից և Ստալինից հետո՝ իմ լուսանկարներն են»։
—Այս ամենի վերաբերյալ կոնկրեը օրինակներ կարող եմ նշել։
—Իհարկե։Վերոնշյալ ասածներս փաստելու համար մի քանի փաստեր արձա-նագրեմ։ Այսպես․
ա) Ադրբեջանական լոբբին վերջին 15-20 տարիներում հետևողականաշխա-տանքներ է կատարում, որպեսզի ռուսական, եվրոպական, ամերիկյան կենտրոնա-կան լրատվամիջոցներում հակաադրբեջանական նյութեր չհրապարակվեն։ Ավելին, ամեն ինչ գործադրելով կաշառում են օտարազգի հեղինակներին, որպեսզի նրանք հանդես գան Հայաստանին և հայկական մշակույթը պախարակող հրապարակում-ներով։ Նշեմ նաև այն, որ այսպիսի աշխատանքները իրականացվում են պետակա-նորեն և բազմամիլիոն միջոցների ծախսումներ կատարելով։
բ) Ի տարբերություն Հայաստանի նախագահների՝Ալիևների ստեղծած հիմ-նադրամի միջոցներով, ամեն տարի Ադրբեջանի պատմությունն ու մշակույթը պրո-պագանդող, կեղծիքներով առլեցուն ևբարձր տպաքանակներով օտարալեզու գրա-կանություն է տպագրվում և անվճար առաքվում աշխարհի առաջատար երկրների գիտական, ուսումնական, քաղաքական ու միջազգային կենտրոններին ու կազմա-կերպություններին
գ) Ադրբեջանի ղեկավարությունը վարպետորեն տիրապետելով իրենց երկրի հե-ղինակությունն ապահովելու և գործած հանցանքները կոծկելու, անհրաժեշտ կազ-մակերպություններին ու պատասխանատուներին կաշառելու արվեստին, վերջին տարիներում պարբերաբար կաշառում է Եվրոմիության հանձնաժողովների անդամ-ներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ կազմակերպությունների պատասխանատու մարդկանց։ Օրինակ, Ադրբեջանը նախիջևանյան հուշաձանների եղեռնագործությունն անտեսելու և Հայաստանի բողոքներն անհետևանք թողնելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ին առատաձեռն փոխանցումներ էր կատարում։ Ավելին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախկին ղեկավար Իրինա Բոկովային (2009-2017)՝ նրա ամուսնու հաշվեհամարին, կաշառլու գումարներ է փոխանցել։ Նույն է կատարվել նաև Բոկովային նախորդող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Կոիչիրո Մաթուրանի (1999-2009) պարագայում, որն էլ հետո աշխատում է որպես Ադրբեջանի պրոպագանդիստական «Բաքվի բազմամշակութայնության կենտրոնի» հոգաբարձուների խորհրդի անդամ:
Ասացեք, խնդրեմ, Հայաստանի որ նախագահն է այսպիսի հոգատարություն ցուցաբերել մեր երկրի մշակույթի պատիվն ու միջազգային հեղինակությունն ապահովելու գործում։ Չէ որ մեր նախագահներն ու այլ ղեկավարները, ի տարբերություն Ադրբեջանի ղեկավարների, երկրի ազգային հարստություններից կատարած իրենց կողոպուտներով՝ անկուշտների ու չտեսների նման լցրել են միմիայն իրենց գրպանները․․․Եվ սա մեծ, շատ մե՜ծ ամոթ է ...
դ) Մեկ այլ փաստ էլ նշեմ։ 2007 թ․ նոյեմբերին Հարվարդի համալսարանում իմ «Նախիջևան․ Պատմաճարտարապետական, մշակութային վկայախոս-նշխարհք-ների գիտահեղինակային լուսանկարների ցուցահանդես»-ի նախորդած 6-7 ամիսներին՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, ԱՄՆ-ում Ադր-բեջանի դեսպանատունը Հարվարդի համալսարանի ղեկավարության, ձեռնարկի հովանավորի վրա մի շարք ճնշումներ էին գործադրում, որպեսզի այն տեղի չու-նենա։ Ի հեճուկս Ադրբեջանի գործադրած ջանքերի, ցուցահանդեսի բացումը կա-տարվեց(250-255 լուսանկարների ցուցադրությամբ) և ցուցադրվեց 18 օր։
Իմիջիայլոց, ցուցահանդեսի բացումիցմեկ օր առաջ ԱՄՆ-ում գործող ադրբե-անական AND կայքեջը 2 էջ ծավալով հրապարակեց մի հոդված, որն էլ 2 օր հետո հեռացրեց կայքից։
Ստորև մի փոքրիկ հատված այդ հոդվածից։ «Сегодня армянский епрофессор Гарвардского университета планируют провести «Армянские памятники Нахичыванского региона». На рекламных буклетах выставки утверждается, что территория Нахичывана до 20-го века принадлежала армянам. В настоящее время посольство Азербайджана в США проводит консултации в связи с данным вопросом, азербайджанская диаспора выражает жесткую реакцию к этому мероприятию․Пресс-секретарь МИД Азербайджана Хазар Ибрагим заявил, что посольство страны в США, используя все дипломатические методы, недопустит проведения данного мероприятия (АNS-PRESS)»․
Ի հակադրություն այդ ուղղությամբ Ադրբեջանի եռանդուն, բայցևայնպես անարդյունք ջանքերի, ամերիկահայ համայնքային ու ազգային կազմակերպու-թյունները ԱՄՆ-ի հայ դատի գրասենակը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունն ու հյուպատոսարանը, Կալիֆորնիայի հայագիտական ամբիոնը, թերթերն ու եկեղեցին աններելի պասիվություն ցուցաբերեցին։ Ահա մեր՝ տեղն եկած բարձրագոչ ու հայ-րենասիրական ելույթներով հանդես գալու և մեր հակառակորդների գործունության միջև առկա տարբերությունները ․․․
ե) Նշեմմեկայլփաստ։Երբ 1997-2006 թթ․Ադրբեջանը եղեռնագործության էր ենթարկում Նախիջևանի հուշարձանները, Երևանում էլ՝ 2006 թ․, ոչնչացվեց հենց այդ հուշարձանների մասին գրվածև 1990 թ․տպագրված եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) իմ «Նախիջևան․Գիրքհուշարձանաց» հատորի 30 հազար տպաքանակի 26 հազար պատրաստի օրինակները։ Այս գրքի ծավալի ու ծախսերի վերաբերյալ մոտավոր կամ ամբողջական պատկերացում կազմելու համար նշեմ, որ այն 21x26 սմ չափսի, 39 մամուլ ծավալով (368 էջ) ունեցող գիրք է։ Ունի կոշտ(թիվ 7) կազմ և սուպերշապիկ։ Հատորում տպագրված էՆախիջևանի պատմական գավառների հուշարձաններից (վանքեր, եկեղեցիներ, կամուրջներ, խաչքարեր, բերդեր, տա-պանաքարեր, ժայռապատկերներ, որմնանկարներ, հնագիտական իրեր) 65-ի հա-տակագիծ-չափագրությունները և 400 լուսանկարներ, որոնցից 250-ը՝ գունավոր տպագրությամբ։
Նշենք նաև այն, որ այդչափ պատկերազարդող և գունավոր տպա-գրությամբ, մինչև այդ ոչ միայն Նախիջևանի վերաբերյալ, այլև առհասարակ Հայաս-տանում տպագրված այդօրինակ գրքերի թվում հատորը եզակիներից մեկն է, որի 30․000 տպաքանակի համար օգտագործվել էր ավելի քան 35 տոննա կավճա-պատ (120 գր․) թուղթ, մի քանի տոննա ստվարաթուղթ,, մոտ 8000 մետր քաթանա-տիպ լիդերին։ Այնպես որ, այդ ծախսաշատ հատորը լույս աշխարհ բերելու հա-մար, պետական միջոցներից օգտագործվել էր բազմամիլիոն դրամական և նյու-թական միջոցներ։ Իսկ այս ամենը, ինչպես տեղին է ասե, ոչնչացվել է առանց խղճի խայթի ու պատասխանատվություն ունեցող հայմարդկանցձեռքերով, որոն-ցիցևոչմեկինպատասխանատվության չենթարկեցին։ Ասել է թե այդ գործում ադրբեջանական ու հայկական վանդալիզմները գտնվել են հավասար հորիզո-նականներում։
Մի կարևոր հարց ևս։ Դա այն է, որ որքան էլ Ադրբեջանի ազգայնամոլ շրջա-նակներն ու մերօրյա իշխանությունները իրենց ժողովրդի մեջ քարոզեն-ներարկեն հակահայաստանյան ու հակահայկական տրամադրություններ, պետք է ի նկատի ունենանք, որ Ադրբեջանում ողջ բնակչությունը չէ, որ հակահայ ու հակահայաս-տանյան կարծիքներ ունեն։ Կա նաև առողջ դատողությունների ու խաղաղասեր դիրքորոշումներ ունեցող խավ ու մտավորականներ։ Թեպետև նրանց թիվը կարող է այնքան էլ մեծ չլինել, որոնք հասկանալի պատճառներով, բացեիբաց չեն կարո-ղանում արտահայտվել։
Հիշենք, օրինակ, այն փաստը, որ 1990 թ․ Բաքվի իշխա-նությունների կողմից կազմակերպված հայության ջարդեր-եղեռնագործությունների ժամանակ գտնվեցին ադրբեջանցիներ, որոնք անտեսելով իրենց կյանքին սպաս-վելիք վտանգները, իրենց մի շարք հարևան և ընկեր հայերի թաքցնելով իրենց տնե-րը, փրկեցին և ապա օգնեցին նրանց անվնաս հեռանալ Բաքվից։ Այնպես որ՝ Ադր-բեջանի շարքային քաղաքացիների մի մասը, իմ կարծիքով, ամենևին էլ ալիևներ ու սաֆարովներ և այլ ազգայնամոլ ու հայատյաց թշնամիներ չեն։
Այստեղ մի կոնկրետ օրինակ ևս նշեմ, որին վերջին տարիներին ծանոթ են նաև միջազգային որոշակի օղակները ևս։ Դա վերաբերում է ադրբեջանցի գրող ԱքրամԱյլիսլիին, որը բնակվում է հենց Բաքվում։ Նա իրապես ցավ է ապրել Ագու-լիսի և այլ բնակավայրերի հայոց եկեղեցիները Նախիջևանիզինուժի միջոցով կոր-ծանումների համար։ Նա այդ առիթով, օրինակ, 1997 թ․ հունիսի 10-ին Վերին Ագու-լիսից հեռագրել է Ադրբեջանի նախագահ ՀեյդարԱլիևին և խնդրել դադարեցնել տալ այդ վայրագությունները։ Ավա՜ղ… Ադրբեջանական պետական վանդալիզը չկասեցվեց։ Հետագայում՝ 2012 թ․ վերջերին Մոսկվայի «Դրուժբանարոդով» ամսագրի թիվ 12-րդ համարում հրատարակած իր «Քարե երազներ» վիպակում Աքրամ Այլիսլին՝ հարևանցիորեն, ակնարկում է կատարել նաև Ագուլիսի եկեղեցի-ների ավերման փաստի վերաբերյալ, որտեղ նշում է, որ իբր Ագուլիսի այժմյան բնակիչներին(ադրբեջանցիներին) անհայտ են թե ե՞րբ են դրանք կառուվցել, և ե՞րբ ավերումների, փլատակների վերածվելու հանգամանքները։ Միբան, որսրտացավհեղինակը, հասկանալիպատճառներով, չէրկարողիրականությունըգրել, առավելևս՝ խոսել այդ հանցագործությունները կազմակերպած պարագլխին հղած իր հեռագրի մասին։ Ինչ վերաբերում է Նախիջևանի պատմության ու մշակույթի, արվեստի ու վիմա-գրության, ազգագրության, հուշարձանների և այլևայլ հարցերի վերաբերյալ իմ ա-վելի քան 50 տարիների գործունեությանն, ապա պետք է արձանագրեմ, որ կա-տարվածը, իրոք որ ահռելի աշխատանք է: Քանզի, բարեբախտություն կարելի է համարել նաև այն, որ տասնամյակներ շարունակ Նախիջևանի պատմական գավառների վերաբերյալ կատարած իմ դժվարին ու վտանգաշատհետազոտա-կան աշխատանքներն ու փաստագրական նյութերը հաջողվել է գրեթե ամբողջու-թյամբ հրատարակել իմ 300-ի հասնող գիտական ու գիտահանրամատչելի հոդված-ներում և 55 առանձին գրքերից միայն Նախիջևանին վերաբերող 48 գրքերում, որոնց մի մասը հրատարակվել են նաև անգլերեն ու ռուսերեն։ Սա իրոք որ մեծ հաջո-ղություն կարելի է համարել, որի շնորհիվ հայագիտությունը հարստացվել է մի քանի հազարամյակում հայ ժողովրդի ստեղծած նախիջևանյան նյութական մշակույթի ժառանգությամբ։ Հրատարակված նյութերն էլ 90-100 տոկոսներով հայագիտու-թյանն են ներկայացվել առաջին անգամ, որոնք այսօր ունեն նախևառաջ ինչպես քաղաքական, այնպես էլ աղբյուրագիտական նշանակություն:
Հարցազրույցը վարեց Գարիկ Ավետիսյանը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆՆԵՐԻ ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1—Նախիջևանի հուշարձանների մի մասի գրաֆիկական քարտեզ, հեղինակ՝ Ա․ Այվազյան
2—ՆախիջևանիԱժդանական կամ Վիշապասար լեռան տեսքը, լուսանկարը Ա․ Այվազյանի։
3— Աբրակունիսի ս․ Կարապետ վանքի տաճարը, լուսանկարը Ա․ Այվազյանի։
4— Աբրակունիսի ս․ Կարապետ վանքի տաճարի տեղում 2014-15 թթ կառուցված մզկիթվ, լուսանկարը համացանցից»
5—Շոռոթի ս․ Հակոբ եկեղեցին, լուսանկարը Ա․ Այվազյանի։
6—Շոռոթի ս․ Հակոբ եկեղեցու տեղը, լուսանկարը Ս․ Ստիվենի։
7— Ագուլիսի ս․ Թովմա վանքի համալիրը, լուսանկարը Ա․ Այվազյանի։
8—Ագուլիսի ս․ Թովմա վանքի տեղում 2015-16 թթ․կառուցվածմզկիթը, լուսանկարը համացանցից։
9—Հատված Հին Ջուղայի գերեզմանատան խաչքարերի անտառից, լուսանկարը Ա․ Այվազյանի։
10—Պատկեր 2005 թ․ Հին Ջուղայի գերեզմանատան ավերումից, լուսանկարը Ա․Գևորգյանի։
11—Պատկերներ 2005 թ․ Հին Ջուղայի գերեզմանատան ավերումներից
12—Հին Ջուղայի գերեզմանատան իսպառ ավերված տարածքը 2006 թվականին։
13—Տեսարան Երնջակ բերդի ավերակներից, լուսանկարը Ա․ Այվազյանի։
14—Տեսարան Երնջակ բերդի ավերակների այլանդակված ,նորոգումից,,։ Լուսանկարը համացանցից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1573 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ