211652_close_icon
views-count2896 դիտում article-date 20:50 20-05-2021

Այսինքն ասենք՝ ՀՀ-ում իշխանություն չկա, զորքերն եկել են, ոչինչ, թող մնան, ընտրություններից հետո կլուծենք. Նիկոլ Փաշինյան

News.am-ը գրում է. Փաստաթղթի 90 տոկոսը փակում են, ասում են՝ տեսեք, սա ապացույց, որ դավադրություն է տեղի ունենում. բա եթե դավադրություն է, ինչի՞ եք փակել տողերը, բացեք, թող բոլորը տեսնեն, որ դավադրություն է տեղի ունենում: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ արտահերթ նիստում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գաղտանզերծված փաստաթղթին, որը նախատեսված է որ ստորագրեն Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը:

«Ասում են՝ ինչու է վերեւում գրված հավելված: Ըստ էության վրիպակ է, պետք է լիներ նախագիծ: Դա մեծ ուշադրության չի արժանացել, որովհետեւ այնպես չի, որ սա բանակցված, ստորագրության դրված փաստաթուղթ է, որ էդ դետալներով մենք քննարկենք:

Ասում են՝ ժողովրդի թիկունքում ի՞նչ փաստաթուղթ եք ուզում ստորագրել: Դա նույն է, որ ասեք՝ ժողովրդի թիկունքում ՌԴ նախագահի հետ ի՞նչ հեռախոսազրույց եք ունենում:  Հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ հայտարարություն է ընդունվել եւ հրապարակվել, բա ինչի՞ չեն ծագել այդ նույն հարցերը:  Կամ նոյեմբերի 9-ի հայտարարության մասին ընդդիմությունն ասում է՝ հակապետական է, պետք է վավերացվեր ԱԺ-ում, բայց մենք որ լինենք իշխանություն, չենք չեղարկելու դա:

Ասում են՝ ԱԳՆ-ն տեղյակ չի: Այդ փաստաթղթերը ստացվում են ԱԳՆ խողովակներով: Ես ո՞նց եմ ստանում դա, կարո՞ղ է մեկը բացատրի: Դա տրվում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն, դեսպանատունն ուղարկում է ԱԳ նախարարություն, նախարարն էլ՝ ինձ»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ այս բանակցությունների ընթացքում Ադրբեջանի կողմից ձեւակերպվող թեզեր կան, որ ինքը նախ մեր ընդդիմության ներկայացուցիչներից է լսում:

Մանրամասներն՝  այստեղ

Նմանատիպ նյութեր