211652_close_icon
views-count1733 դիտում article-date 19:22 20-05-2021

«Ի՞նչ սահմաններ են գծելու՝ շան գլուխն այդտեղ է թաղված». Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է. Հանրության թիկունքում տեղի են ունեցել տհաճ ու ազգակործան գործընթացներ։ Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով եռակողմ նոր փաստաթղթին։

«Նիկոլ Փաշինյանը երբ հայտարարում էր, որ ցանկացած հարց ինքը քննարկման է դնելու հանրային եւ քաղաքացիներն իրենց դիրքորոշումները պետք է արտահայտեն, այսինքն՝ ես հանրության թիկունքում ոչինչ չեմ անելու։ Կյանքը ցույց տվեց, որ հանրության թիկունքում տեղի ունեցան բավականին տհաճ եւ ազգակործան գործընթացներ, ստացվեց, որ այսօր մենք չունենք Արցախի 75 տոկոսը։

Հիմա եկել ու հասել ենք այն իրավիճակին, որ Հայաստանի պետական սահմանների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը ոտնահարված է։ Ոտնձգություններ են տեղի ունեցել մեր սահմանի նկատմամբ, թշնամին ներխուժել է մեր պետական տարածք, եւ մենք դեռ շարունակում ենք ինչ-որ բանակցություններ իրականացնել։ Եթե նախկինում խոսվում էր 250 հոգանոց խմբերի մասին ,այսօր արդեն դարձել  են 500-600 հոգի։ Սա նշանակում է, որ Հայաստանի պետական սահմանը պահպանելու ունակ պետական կառույցները, որոնք Սահմանադրությամբ կոչված են պահպանելու ՀՀ պետական սահմանները, չեն կարողանում իրականացնել իրենց գործառույթը ամբողջությամբ»,- նշեց նա։

Նա նշեց, որ ծանոթացել է աղմկահարույց փաստաթղթի հրապարակված մասին.

«Այդ փաստաթղթին եմ ծանոթացել, հուսամ, որ գոնե այդ փաստաթուղթն է ստորագրվելու, որտեղ  մատնանշված է, որ իմ տեղեկություններով, մինչեւ հունիսի 30-ը եռակողմ պայմանավորվածությամբ պետք է ձեւավորվեն աշխատանքային խմբեր, որոնք պետք է իրականացնեն սահմանազատման աշխատանքներ։ Ի՞նչ սահմաններ են գծելու՝ շան գլուխն այդտեղ է թաղված։ Թշնամական երկրի հետ ստեղծում ենք հարաբերություններ, 2 կառույց ենք ստեղծում, որոնք պիտի զբաղվեն մեր սահմանների ճշգրտման հարցով, բայց չգիտենք՝ ովքեր են ներառվելու այդ կազմում եւ ինչ են քննարկելու։


 Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր