53687 դիտում
20:44 25-11-2024
Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում, մինչդեռ ոչ մի բնակիչ սպառված էներգիայի դիմաց պարտք չունի․ որտե՞ղ է թաղված «շան գլուխը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի Արգիշտի 15 և 17 տասնչորս հարկանի շենքերի բնակիչները ժամը 11։00-ից հայտնվել են անելանելի վիճակում։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասում են․ «Ժամը 11-ի կողմերը լույսերն անջատեցին, մտածեցինք հերթական պրոֆիլակտիկան է։ Մոտեցանք պատասխանատուներին, ինչ-որ աշխատակից, ում անունը Գնել էր, հայտնեց, որ 20-25 րոպեի ընթացքում լույսերը կմիացնեն ու 11-ից միչև հիմա՝ արդեն 9 ժամ, մնացել ենք առանց լույս, իսկ դրա պատճառով էլ շենքում ոչ գազ կա, ոչ ջուր կա, վերելակն էլ չի աշխատում։ Չգիտենք որ կառույցին դիմենք։ Կանոնավոր վճարումները կատարել ենք տեսուչին, բայց մեզ ասում են, որ «Գլենդել հիլզ»-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պարտքեր ունի։ Բնակիչները վճարումները կատարել են տեսուչ ներկայացած Սեյրանին, վերջինս էլ պնդում է, որ հավաքագրած գումարները ինքը վճարել է օֆիսին, սակայն օֆիսը երևի գումարն այնքան շատ է եղել, որ ինչպես ժողովուրդն է ասում «ախորժակն ուտելիս է բացվում», «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին չի փոխանցել բնակիչների կողմից պարտաճանաչ վճարված գումարները, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն էլ ամբողջ 2 շենքը հոսանքազրկել է»։
Բնակելի շենքերից մոտ 100 մ հեռու է գտնվում «պաստանցիան», եթե իհարկե դա կարելի է ասել «պաստանցիա» ու հիմա այն կողպված է, բնակիչները արդեն դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից պաշտպանի խորհրդականը հայտնեց, որ ինչ հնարավոր է՝ պաշտպանը իր լիազորությունների շրջանակում կանի, որպեսզի րոպե առաջ էլեկտրամատակարարումը վերականգնվի։ Շենքը առաջին օրվանից երբ բնակիչներով է լցվել, բնակիչների թիվ 1 խնդիրը եղել է պարտաճանաչ կատարել կոմունալ վճարումները, այդ թվում էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, բայց հիմա հայտնվել են 90-ականների գրկում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
34727 դիտում
22:51 23-12-2024
Վանաձորի փողոցներում պարեկներին փոխարինելու են եկել Ձմեռ պապիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ