211652_close_icon
views-count1647 դիտում article-date 11:18 20-05-2021

Հունաստանի ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանին հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը

Հունաստանի ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ այն մտահոգիչ անվանելով:

«Հայաստանի սահմանների երկայնքով լարվածությունը հատկապես մտահոգիչ է: Պետք է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Կարևոր է խուսափել ցանկացած միակողմանի գործողությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,- նշվում է Հունաստանի ԱԳՆ-ի թվիթերյան միկրոբլոգում:

Նմանատիպ նյութեր