211652_close_icon
views-count1834 դիտում article-date 11:33 19-05-2021

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 229 նոր դեպք, մահացել է 14 մարդ

Հայաստանում մայիսի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 229 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221368 դեպքի:

Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1046412 վերջին մեկ օրում` 3591 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 6436 պացիենտ. Մեկ օրում նվազել է 71-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 209508 անձ` վերջին մեկ օրում 286 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 4357 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1067 է:

Նմանատիպ նյութեր