211652_close_icon

Շեյխ Մանսուրը կֆինանսավորի «Սիթիի» մի քանի հազար երկրպագուների ուղևորությունը Պորտուգալիա

views-count2586 դիտում article-date 19:06 18-05-2021
«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները կկարողանան նվազագույն ֆինանսական ծախսերով ներկա լինել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը:
 
Ակումբի սեփականատեր, շեյխ Մանսուր բեն Զայեդ ալ-Նայանը ֆինանսավորելու է երկրպագուների ուղևորությունը, որը կազմակերպելու է պաշտոնական ֆան-ակումբը: Նրանց քանակը լինելու է մի քանի հազար:
 
Հիշեցնենք, որ Պորտույում Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդիպելու են անգլիական «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»՝ մայիսի 28-ին:

Նմանատիպ նյութեր