«Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի պատվիրակությունը պաշտոնապես սկսեց իր ուղևորությունը «Դիջիթեք էքսպո» ցուցահանդեսից
Սույն թվականի հոկտեմբերի 4-ին ժամը 14։00 «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի պատվիրակությունը պաշտոնապես սկսեց իր ուղևորությունը «Դիջիթեք էքսպո» ցուցահանդեսից:
Ավտոբուսի պաշտոնական ուղևորմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար էմիլ Տարասյանը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի մասնակից 26 ՏՀՏ ընկերություններ 32 օրվա ընթացքում կայցելեն 15 եվրոպական երկիր, որտեղ կմասնակցեն մի շարք միջոցառումների և գործարար հանդիպումների:
«Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամն ու «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը համատեղ իրականացնում են «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագիրը, որի հիմնական նպատակն է գործարար (B2B) հանդիպումների միջոցով համախմբել և եվրոպական 20 պետությունների շուկային ու գործընկեր կազմակերպություններին ներկայացնել հայկական ՏՀՏ և գործարար ոլորտի ներուժը, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արտադրական կարողությունները, ձևավորել երկկողմ և բազմակողմ համագործակցություն, ինչպես նաև ներկայացնել Հայաստանը` որպես
կամուրջ դեպի Եվրասիական տնտեսական միություն, Միջին Ասիա և Արևելք` դրանով իսկ նպաստելով Հայաստանում ներդրումային հնարավորությունների ներկայացմանը:
Ծրագրի շրջանակում սույն թվականի հոկտեմբերի 4-ից մինչև նոյեմբերի 6-ը հայկական ՏՀՏ ընկերությունների ավելի քան 40
ներկայացուցիչ կայցելեն 20 եվրոպական երկիր, կմասնակցեն ոլորտի ներկայացուցիչների հետ կազմակերպվող` «Hi-Tech/Made in Armenia» բիզնես ֆորումների, տեղական կազմակերպությունների հետ հանդիպումների, հայկական «Hi-Tech» անկյան ներկայացմանը և միջազգային մի շարք միջոցառումների:
Հայկական ՏՀՏ պատվիրակությունը գործարար հանդիպումներ կունենա Վիեննայում, Պրահայում, Բեռլինում, Ամստերդամում, Բրյուսելում, Փարիզում, Մարսելում, Միլանում, Զագրեբում, Բելգրադում, Սոֆիայում, Աթենքում և այլուր, ինչպես նաև կմասնակցի Բուխարեստում և Կատովիցեում կազմակերպվող խոշոր տեխնոլոգիական միջազգային միջոցառումներին:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Կառավարության` ի դեմս ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Սփյուռքի նախարարության, ՀՀ Արտաքին գործերի նախարարության, ԼՂՀ Կառավարության, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հետ համագործակցությամբ, ինչպես նաև «Ռեսո» ապահովագրական ընկերության, «Ալտակոդ» և «Արփինետ» ընկերությունների աջակցությամբ և «Լոֆթ» ու «Սիթիմոբիլ» ընկերությունների հովանավորությամբ:
Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի լատվամիջոցներին յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ օրերին։ Հացերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ ստորև նշված կոնտակտային տվյլաներով։